ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով տրվել է Շեֆֆիլդի համալսարանի և վերջինիս միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի կողմից Երևանում իրականացվելիք Շեֆֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի պաշտոնական մեկնարկը:
Ողջունելով Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. "Հայ ժողովուրդն իր ձևավորման առաջին օրվանից կարևորել է մարդկային ռեսուրսն ու կրթությունը: Համալսարանական կրթությունը մեր ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունի երևի վերջին 200 տարում, քանի որ պետականությունը կորցրած, ցեղասպանության ենթարկված ժողովրդի համար ամենամեծ, կայուն կապիտալը կրթությունն է: Այս մոտեցումը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում Հայաստանը դարձրեց ամենակրթված տարածքներից մեկը: Անկախության առաջին իսկ տարիներից մեզ համար կարևորվեց մասնագիտական կրթության ոլորտում "բաց դռների" քաղաքականությունը: Այդ ժամանակ էր, որ բացվեց Ամերիկյան համալսարանը, այնուհետև Սլավոնական, Ֆրանսիական համալսարանները, և մենք կարողացանք ձևավորել այն կրթական համակարգը, որն ամբողջությամբ համընկնում է եվրոպական չափանիշներին: Այսօր շատ կարևոր պահ է, քանի որ բրիտանական հեղինակավոր համալսարաններից մեկը բավականին լուրջ ծրագրով իր ներկայությունն է ամրագրում Հայաստանում: Սա կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ Հայաստանում կրթության որակի բարձրացման առումով, քանի որ այն ձևաչափը, որը կիրառվելու է Հայաստանում, մեզ համար նորություն է: Հույս ունեմ, որ հաջող փորձից հետո կարող ենք առաջարկներ անել միջազգային հեղինակավոր այլ համալսարանների: Համալսարանական անկախ համակարգի առկայությունը լուրջ ազդակ է երկրի ինքնուրույնության և ինքնիշխանության առումով":
Իր հերթին Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջի նախագահ Յաննիս Վերվերիդիսը, շնորհավորելով ներկաներին, հույս է հայտնել, որ Շեֆֆիլդի համալսարանի մուտքն իր օգտակարությամբ կծառայի Հայաստանի բիզնես կրթության ոլորտի զարգացմանը: Նա ընդգծել է, որ Երևանում սովորողները եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն կստանան: Շեֆֆիլդի համալսարանի մուտքը Հայաստան ողջունել են նաև մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրսը և Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նէնսի Էվա Վրաիլան:
Նշենք, որ համաձայն հուշագրի` Սիթի քոլեջը 2016 ուսումնական տարվանից սկսած՝ ամեն ուսումնական տարվա համար Հայաստանին կրթաթոշակ է տրամադրելու Երևանում իրականացվելիք մասնակի Executive MBA ծրագրի համար: Կրթաթոշակ ստացած անձը Շեֆֆիլդի համալսարանի լիիրավ ուսանող է, ով երկու տարվա ընթացքում մասնակցելու է Երևանում կազմակերպվող դասընթացներին, ինչպես նաև մեկական ուսումնական շաբաթվա դասընթացներ է անցնելու Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանում և Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Միջազգային ֆակուլտետում:
Ծրագրի բոլոր թեկնածուները ստանալու են Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանի Master of Business Administration (MBA) աստիճան: Executive MBA ծրագիրն ունի 6 ուղղություն` MBA ընդհանուր կառավարում, MBA մարքեթինգ, MBA Ֆինանսներ, MBA լոգիստիկա, MBA առողջապահության կառավարում, ΜΒΑ մարդկային ռեսուրսների կառավարում: Թեկնածուները միայն մեկ կրթաթոշակի համար կարող են դիմել:
Բրիտանական Շեֆֆիլդի համալսարանն աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքում է: Միջազգային ֆակուլտետ Սիթի քոլեջը համալսարանի ակադեմիական ֆակուլտետն է, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Ներկայում համալսարանի Executive MBA ծրագիրն իրականացվում է նաև Սալոնիկում, Բելգրադում, Բուխարեստում, Կիևում և Սոֆիայում:
23:26
20:51
20:33
20:16
20:03
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56