Սառը պատերազմի տարիներից ի վեր ամերիկացիների միջուկային վախերն ամենաբարձր մակարդակի են հասել, գրում է The Hill-ը։ Միջազգային գիտնականների եւ հասարակական կարծիքի կուրատորների խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը բորբոքել է ամերիկացիների միջուկային վախերը, ինչպես ոչ մի այլ իրադարձություն Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Այս տարվա հարցումներում ամերիկացիների մեծամասնությունն ասել է, որ կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ «Ես չեմ տեսել այս մակարդակի անհանգստություն Կարիբյան ճգնաժամից հետո»,-ասել է Պիտեր Կուզնիկը՝ Միջուկային հետազոտությունների ամերիկյան համալսարանի ինստիտուտի տնօրենը՝ նկատի ունենալով 1962 թվականին Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ լարված դիմակայությունը: «Սա շարունակվում է արդեն մի քանի ամիս»,-հավելել է նա։ Միջուկային անհանգստությունն ուժեղացավ պատերազմի մեկնարկից հետո, իսկ հետո ավելի թեժացավ, երբ մի քանի օր անց Պուտինը իր միջուկային ուժերը բերեց բարձր պատրաստության: Փետրվարին եւ մարտին անցկացված մի քանի հարցումներ ցույց են տվել, որ ամերիկացիներն ավելի ու ավելի են անհանգստանում մոտալուտ միջուկային վտանգի առնչությամբ։ Երկուշաբթի օրը հրապարակված Reuters-Ipsos-ի նոր հարցման արդյունքում հարցվածների 58 տոկոսն ասել է, որ վախենում է, որ Միացյալ Նահանգները գնում է միջուկային պատերազմի: «Վերջին 20 տարիների ընթացքում ես չեմ հիշում ոչ մի դեպք, երբ մենք տեսած լինենք միջուկային ապոկալիպսիսի հնարավորության վերաբերյալ մտահոգության նման աստիճան»,-ասել է Ipsos-ի ավագ փոխնախագահ Քրիս Ջեքսոնը: Որոշ գիտնականներ ասում են, որ միջուկային հակամարտության սպառնալիքն այժմ ավելի մեծ է, քան երբեւէ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15