ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խնդիրները լուծելու նպատակով քաղաքացիական առաքելության տեղակայման շուրջ։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի Բրյուսելում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Խորհուրդն այսօր որոշել է մինչև 40 ԵՄ փորձագետ ուղարկել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մշտադիտարկման, վերլուծության և զեկուցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն ընդգծում է, որ տարածաշրջանում քաղաքացիական առաքելություն հիմնելու որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի հանդիպմանը և ««նպատակ ունի օգնելու վերականգնել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանների սահմանազատմանը»:
ԵՄ խորհուրդը բացատրել է, որ առաքելությունն արագ տեղակայելու համար «որոշվել է, որ Վրաստանում ԵՄ առաքելությունից ժամանակավորապես մշտադիտարկման փորձագետներ կտեղակայվեն»։
«Դիտորդական առաքելությունը լինելու է ժամանակավոր և, սկզբունքորեն, չի տևի երկու ամսից ավելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 7-ին Պրահայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կսկսվի հոկտեմբերին և կտևի երկու ամիս:
Մինչ այս հանդիպումը, վերջին անգամ Ալիևն ու Փաշինյանը բանակցություններ են վարել օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ Միշելի մասնակցությամբ։ Այս հանդիպումից երկու շաբաթ անց ադրբեջանական կողմը լայնածավալ ագրեսիա է սանձազերծել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, ինչի հետևանքով հայկական ոկղմն ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01