«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են մարզի պահպանվածության առումով վտանգված մի շարք հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.
5-7-րդ դարերով թվագրվող Արուճի Կաթողիկե եկեղեցական համալիրը, որի Ս. Գրիգոր եկեղեցին իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 1950-60-ական թթ., սակայն առանձին հատվածներ ներկայումս քայքայված են:
Թալինի Կաթողիկե եկեղեցական համալիրի կառույցները, որոնցից առանձնանում է խաչաձև հատակագծով, եռախորան, գմբեթավոր բազիլիկը՝ Կաթողիկե եկեղեցին՝ սրահի կենտրոնի յուրահատուկ շրջանաձև սալահատակով:
Արուճի և Թալինի եռանավ քարավանատները՝ կիսավեր վիճակում: Վերջինս իր չափերով համարվում է Հայաստանի ամենամեծ քարավանատունը:
Արագածոտնի գավառը սելջուկներից ազատագրելու առիթով Կոշում 1195թ. կանգնեցված որմնափակ խաչքարը՝ խիստ խարխլված և հողմահարված:
Կոշ բնակավայրից 500մ դեպի հյուսիս-արևելք, ձորալանջի բարձրունքի վրա վեր խոյացող սբ. Ստեփանոս Եկեղեցին, որի հյուսիսային և արևմտյան պատերն ամրացված են ժայռերի մեջ:
Նաև Թալինի Ս. Աստվածածին եկեղեցու, Կոշի հիմնավեր մատուռի, «Կապույտ խաչ» մատուռի, ջրամբարի վիճակը:
ՊՈԱԿ-ի մասնագետները եղել են Կոշ բնակավայրի մի քանի հուշարձանների պահպանական գոտիների սահմաններում վերջերս արձանագրված իրավախախտման տարածքում:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01