Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորությամբ։ Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերությունները շարունակական և բարեկամական բնույթ են կրում` արդյունավորվելով տարբեր ոլորտներում նոր ձեռքբերումներով։ Հայոց Հայրապետը նաև անդրադարձ կատարեց Հայաստանի հետպատերազմյա ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները։ Իր հերթին Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, Հայոց Հովվապետին փոխանցելով Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի շեյխ, դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիի ողջույնն ու բարեմաղթանքները, գոհունակությամբ հաստատեց, որ հայ-արաբական կապերն ամուր են` համահունչ դարավոր բարեկամությանը։ Զրույցի ընթացքում քննարկվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդիրը։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47