ARM | RUS |

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանն ամսական 1 մլն 587 հազար դրամ կստանա

20.10.22 | 09:38

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ, չնայած որ առանց այդ էլ բարձր աշխատավարձ է ստանում։

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է վճռաբեկ դատարանի նախագահի համար նախատեսված աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար սահմանել նաեւ ԲԴԽ նախագահի ու անդամների համար՝ հաշվի չառնելով, որ Կարեն Անդրեասյանը դատավոր չի եղել երբեք եւ չի կարող ստաժի համար նախատեսված այդ հավելավճարը ստանալ։

Փոփոխությունների նախագիծը հիմնավորվում է նրանով, որ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, եւ այն չի կարող պակաս լինել վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:

Իսկ օրենք է հանդիսանում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, որի 13-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Քանի որ ԲԴԽ նախագահն այս 50 տոկոս հավելումը չի ստանում, ապա, ըստ արդարադատության նախարարության, ստացվում է այնպես, որ ԲԴԽ նախագահի վարձատրությունն ավելի ցածր է, քան վճռաբեկ դատարանի նախագահինը, մինչդեռ օրենքն ասում է, որ ԲԴԽ նախագահի վարձատրությունը չի կարող ավելի ցածր լինել, քան վճռաբեկ դատարանի նախագահինը։

Ըստ արդարադատության նախարարության նախագծի՝ «վարձատրություն» տերմինը բացի պաշտոնային դրույքաչափից ներառում է նաեւ հավելավճարն ու հավելումները, հետեւաբար, Կարեն Անդրեասյանը պիտի նաեւ հավելավճար ու հավելում ստանա։

Բանն այն է, սակայն, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը ԲԴԽ անդամների ու նախագահի համար հավելավճարների կարգը հստակ սահմանում է։ Ըստ այս օրենքի 12.1 հոդվածի․ «ԲԴԽ նախագահի եւ անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: ԲԴԽ նախագահին եւ անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը»։ Ասված է օրենքում, իսկ չափը, որը սահմանում է 6-րդ հոդվածի 2-րդ մասը, կազմում է առավելագույնը 30 տոկոս։

Իսկ ահա վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի համար նույն օրենքը բացառություն է անում, մասնավորապես 13-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորներն աշխատանքային ստաժի համար ստանում են հավելավճար, իսկ նույն՝ 13-րդ հոդվածի 7-րդ մասն էլ ասում է, որ այն կարող է գերազանցել 6-րդ հոդվածով սահմանված 30 տոկոսը։ Տվյալ պարագայում վճռաբեկ դատարանի դատավորներն ու նախագահը ստանում են 50 տոկոս հավելավճար։ Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն ուզում է յուրացնել այն առավելությունները, որոնք սահմանված են վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի համար՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի մի շարք առանձնահատկությունները՝ ռիսկայնությունը, նշանակությունը եւ այլն։

Որպեսզի հասկանանք, թե ինչ գումար է ենթադրում աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճարը, պետք է կատարել մի քանի պարզ հաշվարկ։ Հայաստանում սահմանված բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամ է, ԲԴԽ նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16 է, ստացվում է, որ ԲԴԽ նախագահը ստանում է 1 մլն 58 հազար դրամ աշխատավարձ, որի 50 տոկոսը կազմում է 529 հազար դրամ։ Այսինքն՝ Անդրեասյանի ամսական եկամուտը կկազմի 1 մլն 58 հազար + 529 հազար դրամ, ընդհանուր հաշվարկով՝ 1 մլն 587 հազար դրամ։ Տարվա ընթացքում Կարեն Անդրեասյանի միայն հավելավճարները կկազմեն 6 մլն 348 հազար դրամ։ Նախատեսված է, որ 2023 թվականին բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ, այս պարագայում թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի։

Ստացվում է, որ ԲԴԽ նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը կազմելու է 665 հազար 600 դրամ՝ ամսական, իսկ տարվա կտրվածքով՝ 7 մլն 987 հազար 200 դրամ։ 5 տարվա ընթացքում Անդրեասյանը կստանա 39 մլն 936 հազար դրամ հավելավճար՝ այն դեպքում, երբ նրա բուն աշխատավարձն էլ անհամեմատ աճած կլինի։ ԲԴԽ մեկ անդամի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 12 է, այսինքն՝ աշխատավարձը կկազմի 998 հազար 400 դրամ, որի 50 տոկոսը՝ հավելավճարը՝ 499 հազար 200 դրամ՝ ամսական, տարեկան ԲԴԽ անդամը կստանա 5 մլն 990 հազար դրամ հավելավճար: ԲԴԽ-ն ունի 9 անդամ եւ 1 նախագահ, եթե միմյանց գումարենք միայն 1 տարվա հավելավճարները, ապա այս թիվը կկազմի 61 մլն 900 դրամ։

Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը եթե վարչապետ չլիներ, նման նախագծին կարձագանքեր այսպես․ «Քար ե՞ք քաշել, որ բյուջեից այդքան փող եք ուզում ստանալ»։

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարությունը, որն այժմ ղեկավարում է Կարեն Անդրեասյանի երբեմնի տեղակալ եւ նրա մոտ ընկեր Գրիգոր Մինասյանը։ Կարելի է ենթադրել, որ Մինասյանը պետության հաշվին իր ընկերոջը լավություն է անում։ Իհարկե, ոչ առանց վարչապետի համաձայնության։ Նշենք, որ նախագիծն արդեն 4 օր է՝ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, 14 քաղաքացի քվեարկել է նախագծին, եւ բոլոր 14-ն էլ դեմ են քվեարկել, այսինքն՝ այս պահի դրությամբ սույն նախագիծը հանրային որեւէ աջակցություն չունի։ Բայց դա չի խանգարում, որ այն առաջիկայում ընդունվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս տարվա ընթացքում 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով. Թադևոս Ավետիսյան

Այս տարվա ընթացքում 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են շուրջ 10 տոկոսով. Թադևոս...

17:54

Արմավիրում սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Արմավիրում սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթ է...

17:32

Մամուլից եմ տեղեկացել, որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը. Մերձավանի սպանության գործով փաստաբան

Մամուլից եմ տեղեկացել, որ ստացվել է Նարեկ Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը....

17:16

Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու խորացումը

Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ գործընկերության շարունակական զարգացումն ու...

17:02

Լոռու քրեական ոստիկաններն ու պարեկները հետախուզվողի են հայտնաբերել

Լոռու քրեական ոստիկաններն ու պարեկները հետախուզվողի են...

16:51

Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր. Լուկաշենկոն ցավակցել է Գագիկ Ծառուկյանին

Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր. Լուկաշենկոն ցավակցել է Գագիկ...

16:35

Երևանում վաճառվող «Սլայմեր» տեսակի խաղալիքները վտանգավոր են․ իրացումը կասեցվել է

Երևանում վաճառվող «Սլայմեր» տեսակի խաղալիքները վտանգավոր են․ իրացումը կասեցվել...

15:06

Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը կասեցվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը կասեցվել է. Հակակոռուպցիոն...

13:21

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ նրան չեն տրամադրել սնունդ․ Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ նրան չեն տրամադրել սնունդ․...

13:15

ՔՊ-ականները թիրախավորել էին News.am լրատվամիջոցը (Տեսանյութ)

ՔՊ-ականները թիրախավորել էին News.am լրատվամիջոցը...

13:01

Ճապոնիան առաջին անգամ կին վարչապետ ունի

Ճապոնիան առաջին անգամ կին վարչապետ ունի

12:45

Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել ենք հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունները. Միրզոյան

Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել ենք հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր...

12:21

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել...

12:03

Հիմքում քաղաքական կոնտեքստն է. Մեդիա կազմակերպությունները՝ «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի կարգավիճակից զրկելու ՔՊ նախագծի մասին

Հիմքում քաղաքական կոնտեքստն է. Մեդիա կազմակերպությունները՝ «Շողակաթ»-ին հանրային հեռարձակողի...

11:46

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույք

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի...

11:23

Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով

Պարտության, հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան․...

10:46

Հարյուրավոր սպաներ դեռ չեն օգտվել բնակարանային ծրագրերից. պատգամավոր

Հարյուրավոր սպաներ դեռ չեն օգտվել բնակարանային ծրագրերից....

10:24

Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը (ուղիղ)

Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը...

10:05

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը

09:44

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ...

09:45

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56