«Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն երկկողմ փոխգործակցությունն ու կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը»,-Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը: Նա հիշեցրեց, որ այդ կարևոր միջոցառումը տեղի է ունենում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում: «Անցած 30 տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով»,-ասաց Միրզոյանը: Նրա խոսքվ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար:
«Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը: Նա վերահաստատեց Հայաստանի ցանկությունը Թավրիզում հիմնել գլխավոր հյուպատոսություն: «ԻԻՀ-ն ՀՀ-ի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, էլ ավելի կխորանան և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ»,-հայտարարեց Միրզոյանը և հավելեց, որ Կապանում բացվող հյուպատոսությունը կդառնա երկու բարեկամ երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան: Աղբյուր` Panorama.am Share| Հարակից հրապարակումներ` Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք. Իրանի գլխավոր հյուպատոս. News.am Մենք բարձր ենք գնահատում բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Միրզոյան Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47