«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020թ.-ին բռնկված կորոնավիրուսի համավարակի պատճառով օրվա իշխանության ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական բարեփոխումների քողի ներքո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակները հօդս ցնդեցին: Թեեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Թովմասյանին, այնուամենայիվ, զրկեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց ՍԴ անդամությունից հեռացնելու մեխանիզմներ այդպես էլ չգտավ: Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին Սերժ Սարգսյանի դրածո ու լատենտ Հանրապետական էր համարում եւ որեւէ կերպ չէր պատրաստվում հանդուրժել, որ ՍԴ-ում կարող է դե յուրե անդամակցությունը դադարեցրած, բայց դե ֆակտո կուսակցական անձ լինել:
Նույն Նիկոլ Փաշինյանը, սակայն, այժմ որեւէ խնդիր չի տեսնում, ավելին՝ գուցե ողջունում է, որ բոլորովին վերջերս կուսակցականի կրծքանշանի արժանացած Կարեն Անդրեասյանը, որ, իր խոսքերվ, ոգեշնչվում է Փաշինյանի լուսանկարից, կարող է Բարձրագույն դատական խորհրդում հայտնվել, ավելին՝ նախագահել Բարձրագույն դատական խորհուրդը:
Բայց հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն Անդրեասյանի, որ կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ ակնդետ նայում է Փաշինյանի՝ իր աշխատասենյակի պատից կախված լուսանկարին, Թովմասյանը գոնե արտաքուստ ՍԴ նախագահ եղած ժամանակ անձի ֆետիշացմամբ չէր զբաղվում:
Արձանագրենք նաեւ, որ իրավապահ համակարգի ոչ կուսակցական լինելու մասին մանիպուլյատիվ հայատարարություններով Փաշինյանը նորից ու նորից ստել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
22:56
19:31
19:27
19:09
13:45
13:28
13:05
12:35
12:18
10:48
10:35
10:18
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34