Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 14։50-ի սահմաններում «Ատղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Մ․-ն է։ Բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու։ Մալաթիայի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Մալաթիայի վետերանների խորհրդի անդամների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։00-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Աշոտ Մ․-ի ընկերոջ կինը՝ 29-ամյա Ռուզաննա Մ․-ն դանակով հարվածել է Աշոտ Մ․-ին։
Ոստիկանները կասկածյալ կնոջը հայտնաբերել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01