Ծնելիությունը՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման առանցքային գործոն․ ծնելիության գումարային գործակիցը Հայաստանում կազմում է 1.656, Ադրբեջանում՝ 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն իր կարևորությամբ հրատապ լուծումներ պահանջող հիմնական մարտահրավերներից է, որին արդյունավետ, ժամանակին և համակարգված արձագանքումը հանդիսանում է պետության և հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը:
«Հերացի» վերլուծականը մեկնարկում է ժողովրդագրական հարցերին նվիրված հրապարակումների շարք, որի նպատակն է նպաստել հանրության շրջանում դեմոգրաֆիկ խնդիրների արդիականության վերաբերյալ միասնական ընկալման ձևավորմանը: Ծնելիությունը բնակչության աճի համար առանցքային նշանակություն ունի: Վերջերս, Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցը վկայում է, որ ծնելիության մակարդակի նվազման միտումը կրում է գլոբալ բնույթ և մոլորակի բնակչության 2/3-ը ապրում է երկրներում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է 2.1-ից, որը համարվում է բնակչության պարզ վերարտադրություն ապահովող նվազագույն շեմը: Մասնավորապես՝ Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, գործակիցը կազմում է 1.5: Հայաստանյան ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.656, այն երկու տասնամյակից ավել զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից (2.1), ինչը վտանգավոր է երկրի բնակչության թվաքանակի հետագա բնական կրճատման տեսանկյունից: Հարկ է նշել, որ հայաստանյան գործակիցը ցածր է նաև հարևան պետությունների համանուն ցուցանիշներից. այսպես՝ Ադրբեջանում այն կազմում է 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75:
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2021 թ. ծնվել է 36585 երեխա, որը որոշակի ավելին է նախորդ տարիների տվյալներից, սակայն 1115-ով ցածր է 2017թ. ծնվածների թվից: Հարկ է նշել, որ ծնունդների թվի բացասական դինամիկան, բացառությամբ 2000-ականների կարճ ժամանակահատվածի, պահպանվում է արդեն ավելի քան 30 տարի, և 1990թ. ծնվածների թիվը շուրջ 2.2 անգամ գերազանցել է 2021թ. ծնվածներինը: Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումների, որը համարվում է ժողովրդագրական հարցերով զբաղվող առավել հեղինակավոր կառույցներից մեկը, Հայաստանում ծնունդների թիվը 2050թ.-ին կարող է նվազել մինչև 24.000, իսկ ծնելիության գումարային գործակիցը կկազմի 1.6:
Վերոնշյալի և մի շարք այլ գործոնների ազդեցության արդյունքում մեր երկրի բնակչության թիվը 30 տարի հետո կարող է լինել ընդամենը շուրջ 2,6 միլիոն բնակիչ: Իհարկե, այս ամենը կանխատեսումներ են, որոնք մեծապես հիմնված են ընթացիկ զարգացումների վրա, և հարցին մասնագիտական և համալիր մոտեցում ցուցաբերելու դեպքում, մեր ուժերի մեջ է փոխել բացասական զարգացումները՝ առաջիկա տասնամյակները դարձնելով բնակչության թվի աճի ժամանակաշրջան:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01