Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հոկտեմբերի 25-ից հայտարարում է «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ծրագրի կրթաթոշակառուների մրցույթ ` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար: Ծրագրին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ: Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույնները կունենան կստանան դրամական խրախուսում, աշխարհահռչակ երաժիշտների կողմից վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, օտար լեզուների դասընթացներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հայաստանյան համերգներին և փորձերին անվճար ներկա գտնվելու հնարավորություն, ինչպես նաև հանդես կգան ելույթներով ծրագրի շրջանակներում կազմակերպվող համերգներին: Ծրագրին դիմելու համար փաստաթղթերի և տեսաձայնագրության ընդունման վերջնաժամկետը 2022թ. նոյեմբերի 10 է: Կրթաթոշակին դիմելու բոլոր մանրամասները կգտնեք www.m4f.foundation կայքի «Մեր ծրագրերը» բաժնում: Հիշեցնենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ստեղծվել է դիրիժոր Սերգեյի Սմբատյանի կողմից 2019թ. և մինչ օրս Տալենտում ծրագրի կրթաթոշակառուներ են հանդիսացել 25 պատանի տաղանդներ: Այսօր մեր աջակիցների` Հայաստանի բանկերի միության, Էվոկաբանկի, Յունիբանկի, Հայբիզնեսբանկի, Այ Դի բանկի, Էյջ Էս Բի Սի բանկի և Արմսվիս բանկի աջակցությամբ Տալենտում ծրագիրը հնարավորություն ունի շարունակել իր կողմից դրված նպատակների իրագործումը` բացահայտել Հայաստանի տաղանդներին, կրթել և զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ:
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01