Բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են. Երևանի քաղաքապետարանն այս տարի ծրագրում նախնական ներառել էր 426 վերելակ: Քաղաքապետարանից հայտնում են, որ շուրջ 300-ն արդեն տեղադրվել է, անցել ԱԻՆ-ի համապատասխան փորձաքննություն և շահագործվում է: Մյուս մասը տեղադրման և կարգավորման փուլում է:
«Քաղաքապետի հանձնարարությամբ, բացի 426 վերելակից, այս տարվա բյուջեում ավելացրել ենք ծրագրի ծավալը մոտ 10 տոկոսով՝ 41 նոր վերելակ: Այդպիսով, այս տարի քաղաքում կունենանք ընդհանուր 467 փոխված վերելակ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Ամեն վերելակի տեղադրում մոտ 1 ամիս ժամանակ է խլում մասնագետներից. գործը պետք է արվի հատուկ ճշգրտությամբ: Նոր վերելակները հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար. դռների լայնությունը հնարավորություն է տալիս ազատորեն վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար է: «Վերելակներն ունեն նաև նոր UPS համակարգեր, որոնք հոսանքազրկման դեպքում կարող են մեկ հարկ բարձրացնել կամ իջեցնել վերելակն ու բացել դռները: Որևէ քաղաքացի խցիկում չի մնա»,- նշում է վերելակների ներկրմամբ և տեղադրմամբ զբաղվող Լևոն Ավետյանը: Նոր վերելակները նաև մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը: Վերելակը տեղադրելուց հետո կապալառու կազմակերպությունը 1 տարի պարտավոր է տեխնիկական սպասարկում իրականացնել, սակայն ընթացիկ սպասարկումն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացվում է համատիրությունների վերելակային ծառայությունների միջոցով: «Նոր տեղադրված վերելակները հաճախակի խափանվում են». երբեմն դժգոհում են քաղաքացիները: Քաղաքապետարանում նշում են, որ որոշ հասցեներում կարգավորման խնդիրներ իսկապես լինում են, որոնք արագորեն լուծվում են, բայց շատ դեպքերում բնակիչները հենց իրենք են վնասում սարքավորումը: «Ունենք նաև ավանդական դարձած մի խնդիր. բնակիչները երբեմն աստիճանավանդակները մաքրում են, աղբը նետում են վերելակի հորան, դրանից հետո նաև ջրում են: Եթե այդ պահին վերելակը գտնվի իրենց հարկից ներքև, վստահաբար կարող եմ ասել, որ շատ կարճ ժամանակում այդ վերելակը շարքից դուրս կգա: Պետք է խնդրեմ, որ ավելի խնամքով վերաբերվեն, փորձարկումներ չանեն»,-նշում է Արսեն Կարոյանը: Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Համայնքը նախատեսում է ծրագիրը շարունակել նաև հաջորդ տարի՝ ավելի մեծ ծավալներով, թեև, ըստ օրենքի, վերելակների շահագործումը, նաև փոխարինումը բնակչի խնդիրն է՝ որպես բաժնային ընդհանուր սեփականություն: «2023-ի համար արդեն իսկ հավաքվել և ամփոփվել են տվյալները, որպեսզի ևս 700 վերելակ փոխարինենք: Սա վերելակային տնտեսության մեծ թարմացման վկայությունն է»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետը: Վերելակների փոխարինման ծրագիրը Երևանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն և սոցիալական բեռի թեթևացում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55