Ս.թ. հունիսի 1-ին «Թովմասյան» հիմնադրամի կազմակերպմամբ Dvin Music Hall-ում ներկայացվեց «Երազանքների պահապանները» մյուզիքլը, իսկ տոմսերի վաճառքից ստացված ողջ եկամուտը՝ 5,465,280 դրամ ուղղվեց հիմնադրամին։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը խոստացել էր, որ գոյացած միջոցներով պետք է Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնականում դպրոցում բացվեր ինժեներական լաբորատորիա, որը նախատեսված կլիներ ինչպես այդ դպրոցի, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանի մյուս դպրոցահասակ երեխաների համար: Այսօր արդեն խոստումն իրականություն է դարձել. դպրոցում բացվեց անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով հագեցած դասասենյակ։ Աշակերտներն այս լաբորատորիայում կսովորեն ծրագրավորում, անիմացիա, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և կաշխատեն անօդաչու թռչող սարքերի և կառավարման համակարգերի հետ։ Հանդիսավոր բացմանը դպրոցականները հետաքրքիր և տարբերվող ֆլեշմոբերով, երգ ու պարով դիմավորեցին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանին, ով, ողջունելով դպրոցականներին, իր խոսքում նշեց.
«Աշխարհում գիտությունը զարգանում է խելահեղ տեմպերով, ամեն օր մարդկությունը նոր քայլ է անում կյանքն ավելի զարգացած տեխնոլոգիաներով հարմար դարձնելու համար: Եվ մենք պարտավոր ենք մեր երեխաներին տալ անհրաժեշտ ամեն բան՝ կյանքին ու աշխարհին համընթաց քայլելու համար: Դպրոցը, դպրոցի տված գիտելիքը շատ կարևոր է երեխայի հետագա ճակատագրի համար, որն ուղիղ պրոյեկտվում է պետության և աշխարհի վրա: Հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը գիտությունն է և նմանատիպ լաբորատորիա բացելով հնարավորություն ենք տալիս երեխաներին փոքր տարիքից ծանոթ լինել տեխնոլոգիաներին, համապատասխան մտածողություն ձևավորել և առաջ շարժվել: Սա համագործակցության մի ձևաչափ է, որը քանիցս ապացուցում է մեր հիմնադրամի որդեգրած կարգախոսը՝ «Միասին մենք կարող ենք»։
Մենք ապացուցեցինք, որ հարյուրավոր երեխաներ, համախմբելով մեկ գաղափարի շուրջ, կարող են բարի գործ անել մյուսների համար» : Կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
«Թովմասյան» հիմնադրամը շնորհակակություն է հայտնում գլխավոր գործընկերներ Dvin Music Hall-ին և «Երազանքների պահապանները» մյուզիքլի հեղինակ և ռեժիսոր Դինա Ավետիսյանին, մյուս գործընկերին՝ Toms.am, Coca Cola, Queen Cake, Pink Berry, Mega Toys, բոլոր այն ընկերություններին, որոնք աջակցեցին ծրագրին և, իհարկե, մեր սիրելի հանդիսատեսին:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47