Կապան համայնքի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերության մայր ձեռնարկությունը բանակցություններ է վարում Ամուլսարի ոսկու հանքավայրը ձեռք բերելու ուղղությամբ, գրում է Սիվիլնեթը՝ հղում անելով Լոնդոնի ֆոնդային բորսայի լրատվական հարթակում ընկերության հրապարակած հաղորդագրությանը
Հաղորդագրությունում Chaarat-ը հաստատել է, որ քննարկումների մեջ է «Լիդիան Արմենիա»-ն ձեռք բերելու վերաբերյալ։ Բանակցությունները վարվում են «Լիդիան Արմենիա»-ի մայր ընկերության՝ կանադական Lydian Canada Ventures Corporation-ի հետ։ «Այս փուլում որոշակիություն չկա, որ գնման գործընթացը ավարտին կհասցվի: Հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ հաղորդագրություն»,- նշված է բորսայում հրապարակված տեղեկության մեջ։
«Չաարատ Կապան»-ի բաժնետեր ընկերությունը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի, Chaarat Gold Holdings Limited ընկերությունն է, որի իրական սեփականատեր հանդես է գալիս Շվեդիայի քաղաքացի Պավել Անդերսոնը։ Ըստ իրական սեփականատերերի հայտարարագրի՝ Անդերսոնին է պատկանում ընկերության 45,5 տոկոսը։ «Չաարատ Կապան»-ն արդյունահանում է ոսկի, պղինձ ու ցինկ, ստանում խտանյութ։ «Չաարատ Կապան»-ի մայր ընկերությունը Chaarat Gold International-ն է, իսկ վերջնական մայր ընկերությունը՝ Chaarat Gold Holdings Limited-ը։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47