Երևանի պետական համալսարանի կենսաբանները 5 հոգանոց թիմով ստեղծել են «Մայքոֆի»
ստարտափն ու սկսել զբաղվել օրգանական տարբեր թափոնների վերամշակմամբ։ Երիտասարդ կենսաբաններն օգտագործելով սուրճի թափոնները՝ ստացել են մշակաբույսերի աճը խթանող օրգանական պարարտանյութ:
Կենսաբանների «Մայքոֆի» ստարտափի խնդիրներից մեկը թափոնների վերամշակումից արժեքավոր նյութերի ստացումն է: Այս գաղափարով էլ ստարտափը մասնակցել է գյուղատնտեսական ստարտափերի AgriTech մրցույթին ու զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Ստեղծվել են նոր կապեր. ստարտափը դարձել է Ակբա Ֆեդերացիայի «Նորարարական գյուղատնտեսության աջակցման» ծրագրի շահառու և մասնակցել «Իմփաքթ Հաբ Երևանի» հետ անցկացվող մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագրին։
«Ակբա Ֆեդերացիան մեզ հնարավորություն տվեց մեկ տարով ունենալ «Իմփաքթ Հաբ Երևանի»
անդամակցություն և օգտվել այն բոլոր դասախոսություններից ու հնարավորություններից, որոնք տալիս է «Իմփաքթ Հաբ Երևանը»: Նաև անհատական դասախոսություններ են կազմակերպվում Ակբա շահառուների համար: Մասնակցում ենք տարբեր աշխատաժողովների և դասընթացների՝ մարքեթինգի, ֆինանսների, բիզնեսի առաջխաղացման, գաղափարի կայունացման և մի շարք այլ թեմաներով, որոնք հնարավորություն են տալիս ձևավորել ու ամբողջականացնել մեր գաղափարը: Մեր նպատակն է ստանալ էկոլոգիապես մաքուր, կենսաքայքայվող օրգանական պարարտանյութ, որը, ի տարբերություն քիմիական պարարտանյութերի, վնաս չի հասցնի հողային կամ ջրային միջավայրերին: Ցանկանում ենք մեր դրական ներդրումն ունենալ գյուղատնտեսության մեջ»,- նշում է գիտական խմբի անդամ Լիանա Վանյանը:
«Այս տարվա ընթացքում փորձարկում ենք արել գյուղատնտեսության մեջ, դաշտավայրում,
ջերմոցներում, մշակաբույսերի վրա և ցայտուն երևում էր պարարտանյութով և առանց պարարտանյութ փորձարկումների տարբերությունը։ Մեր նորույթն այն է, որ մեր փորձերում կիրառել ենք այնպիսի մանրէներ, որոնք անջատվել են Հայաստանի ու Արցախի տարածքից: Էնդեմիկ մանրէներ են, այնպիսի շտամեր, որոնք նորույթ են ամբողջ աշխարհում», - նշում է գիտական խմբի անդամ Սաթենիկ Միրզոյանը:
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասները՝ տեսանյութում։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47