Փաստաթղթերը, որոնք հրապարակվել է Wikileaks կայքի կողմից, վկայում են այն մասին, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում սպառնացել էր Չինաստանը վերցնել հակահրթիռային սարքավորումների օղակի մեջ, եթե չինական կառավարությանը չհաջողվի զսպել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը։
Հինգշաբթի սկանդալային կայքը հրապարակել էր Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակների 6-րդ մասը։
Հրապարակված նամակները ներառում են փաստաթուղթ Չինաստանի վերաբերյալ Քլինթոնի ոչ պաշտոնական զրույցներից։ Քլինթոնը խոսել էր այդ մասին 2013 թվականին։
«Մենք պատրաստվում ենք շրջապատել Չինաստանը ՀՀՊ օղակով, մենք պատրաստվում ենք այդ գոտում տեղակայել մեր նավատորմի ավելի շատ նավեր»,- ասել է նա։
Քլինթոնն այդ ժամանակ ասել էր, որ եթե հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների փորձերը հաջողությամբ պսակվեն, դա կարող է սպառնալիք ստեղծել ոչ միայն ԱՄՆ դաշնակիցների համար Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այլև «դրանք իրականում կարող են հասնել Հավայան կղզիներ և տեսականորեն արևմտյան ափ»։
2016 թվականի սեպտեմբերին Քլինթոնը կրկին սպառնացել էր Պեկինին հեռավորարևելյան տարածաշրջանում ՀՀՊ համակարգի մեծացմամբ, եթե Չինաստանի իշխանությունները ճնշում չգործադրեն Փխենյանի վրա միջուկազերծման խնդրով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ճնշման շատ լծակներ ունի, որոնք ամերիկացիները կկիրառեն՝ չնայած Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դժգոհությանը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55