Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար այսօր կազմակերպել էր այցելություն ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ և բաց դաս, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզզետոն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, այլ պաշտոնատար անձինք:
Նախարարը ծանոթացել է կոլեկցիոն այգիներում կատարված աշխատանքներին: Խաղողի կոլեկցիոն այգու հիմնման համար այստեղ հավաքագրվել է մոտ 280 սորտ Հայաստանի խաղողագործական բոլոր գոտիներից, բացառությամբ հյուսիս-արևելյանի, իսկ ծիրանի այգում` 82 սորտ, ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ։
Նախարարը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Միավորված Ազգերի կազմակերպությանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերվող աջակցության համար` հավելելով, որ Հայաստանն ունի բավարար ներուժ իր համեստ ներդրումն ունենալու պարենի ապահովության համաշխարհային խնդիրների լուծման հարցում` տեղական ագրոարտադրանքի արտահանման միջոցով:
Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքն ուղղել է Ագրարային համալսարանի ուսանողներին.
«Աշխարհը շատ արագ է փոխվում, փոխվում են բնակլիմայական պայմանները, և այս պարագայում միայն ասել, որ մենք ամենալավն եք, մեր ծիրանն ամենահամեղն է և դրանով բավարարել, ճիշտ չէ: Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն և եկամուտ կբերեն, սելեկցիայի շնորհիվ սորտերը դարձնենք առավել բերքատու և դիմացկուն` պահպանելով հայկական համային հատկանիշները: Այս հարցում հատկապես կարևոր է Ագրարային համալսարանի կադրերի մասնագիտական որակի ապահովումը, քանի որ այսօր աշխատաշուկայում ցավոք ունենք լավ մասնագետների պակաս: Օգտվեք այս հնարավորությունից, զարգացրեք Ձեր մասնագիտական գիտելիքները, որովհետև այժմ մենք գյուղատնտեսության զարգացման ծրագիր ենք մշակում, որը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ»,- մասնավորապես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ապագա ագրոնոմներին մաղթելով հաջողություններ և հետաքրքիր կրթական տարիներ:
«Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը գտնում է, որ պետք է փոխել գյուղատնտեսության վարման եղանակները, դրանք համապատասխանեցնել կլիմայի փոփոխությանը։ Այսինքն, օգտագործելով նույն հողատարածքները նոր մոտեցմամբ և եղանակով, ստանալ ավելի շատ բերք, խնայողաբար օգտագործել բնական պաշարները, օրինակ՝ ջրային, կրճատել պարենի, սննդամթերքի կորուստները, խթանել ռեսուրսախնայող գյուղատնտեսության վարումը», - նշել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։
Այնուհետև նախարարն այցելել է Երկրագործության գիտական կենտրոն և հանդիպում ունեցել աշխատակազմի հետ: Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության զարգացման համար այս կենտրոնը մեծ կարևորություն ունի և պետք է ծրագրեր իրականացնել դրա գործունեությունը խթանելու, զարգացման ծրագրեր իրականացնելու, եկամտաբերությունն ավելացնելու և գյուղացիների համար օգտակար դարձնելու ուղղությամբ:
Պարենի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 16-ին, որը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը 1945 թվականից ի վեր տոնում է որպես ՊԳԿ-ի հիմնադրման օր։ Այս տարի այն կրում է «Կլիման փոփոխվում է։ Գյուղատնտեսությունը և պարենը նույնպես պետք է փոփոխվեն» խորագիրը:
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33