Երեկ` հոկտեմբերի 25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Զինանոց 222» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում օպերատիվ տվյալներ են ստացել, ապա այն իրացնելով՝ Էրեբունու փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար ձերբակալել ու ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ա. Մ-ին, ում մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ փաստերի ճնշման տակ Ա. Մ-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են նաև, որ Ա. Մ-ն , ով հայտնի է «Սագ» մականվամբ, թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Վ. Մ-ից՝ «Բադ»մականվամբ, Կ. Ն-ի միջնորդությամբ։ Քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են, որ ոմն Վ. Մ-ն 45 տարեկան է, Երևանի բնակիչ, իսկ ոմն Կ. Ն-ն՝ Երևանի բնակիչ, 59 տարեկան։ Վերջիններս հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, անձնական խուզարկությամբ Վ. Մ-ի մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգվածներ և դեղնականաչավուն զանգված, իսկ Կ. Ն-ի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55