Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական ցուցանիշներին։ «Տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է, և 2022 թվականի սեպտեմբերին արձանագրել ենք 14․6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2022 թվականի հունվար-սեպտեմբերը 2021 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճ ունենք 14․1 տոկոս։ Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոս, շինարարության ծավալը՝ 14․3 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ 14․5 տոկոս, ծառայությունների ծավալը՝ 27․1 տոկոս, արտահանումը՝ 63․8 տոկոս, ներմուծումը՝ 61․6 տոկոս»,- ասաց Փաշինյանը։
Եթե այս տարվա լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, ապա, ըստ Փաշինյանի, կստացվի, որ 2019, 2020, 2021 և 2022 թվականներին միջինը 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանվել է։ Այս տարվա բարձր տնտեսական աճը նաև ռիսկեր է առաջ բերում, այն է՝ հաջորդ տարի այս բարձր տեմպի վրա պետք է ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ասաց Փաշինյանը։ Նա հավելեց, որ այս տարվա սեպտեմբերին եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ գրանցվել է 691 087 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավելի է 10 հազարով։ Այս ցուցանիշը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավելի է 39 946-ով կամ 6․1 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավելի է 108 312-ով կամ 18․6 տոկոսով։ «Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել»,- հավելեց նա։ Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին՝ Փաշինյանն ասաց, որ այս տարվա սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված աշխատավարձերը միասին վերցված նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի է 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23․5 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավելի է 74 մլրդ 161 մլն դրամով կամ 73․2 տոկոսով։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47