Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է հայկական կողմին՝ պաշտոնապես հաստատելու և պարզաբանելու ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի ու RT ռուսական հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսել ենք այս հաղորդագրությունները, պաշտոնապես դիմել ենք պարզաբանում ստանալու համար, ինչի հետ է դա կապված, եթե իհարկե դա հաստատվի»,-ասել է նախարարության ներկայացուցիչը։ Զախարովան ասել է, որ Մոսկվայի հետագա գործողություններն ու արձագանքը պայմանավորված են լինելու պաշտոնական Երևանի պատասխանով։ «Եվս մեկ անգամ կրկնում եմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա այն դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան բարեկամական քայլ։ Երբ պաշտոնական պատասխան ստանանք, այն ժամանակ կորոշենք հետագա գործողությունները և արձագանքը։ Ես իսկապես չէի ցանկանա, որ արհեստական պատրվակներ հորինվեն առկա պայմաններում, երբ Արևմուտքը նպատակաուղղված փորձում է Հարավային Կովկասում լարել իրավիճակը, սեպ խրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում»,-ասել է դիվանագետը։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47