Մեր կուսակցության ծրագրի առանցքային դրույթներից մեկը կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին դրույթն էր. այսօր միանշանակ եւ աներկբա ՀՀ պետական կառավարման եւ հանրային կյանքի կառավարման առումով կանանց դերը շարունակաբար մեծանում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր թիմը ստեղծել է պայմաններ, որոնք ի ցույց են դնում, որ մենք հավատարիմ ենք մեր գրած տեքստերին: Այսօր ունենք այնպիսի բացառիկ իրավիճակ, որ ՀՀ-ում առաջին անգամ Վճռաբեկ դատարանի նախագահը կին է, գլխավոր դատախազը կին է, գլխավոր դատախազի տեղակալը կին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կին է, ԲԴԽ-ում առաջին անգամ իրավաբան-գիտնականների կազմում ընտրվել է կին, ՄԻՊ-ը կին է: Սրանք աննախադեպ ու պատմական փաստեր են: Այն, ինչ նշեցի ուղիղ կապ չունեն մեր կուսակցության հետ, որովհետեւ այս պաշտոնները ապաքաղաքական պաշտոններ են, բայց ուրախ եմ,մ որ կուսակցական ընկեր կանայք որոշակի աննախադեպ արձանագրումներ են արել: Օրինակ, առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրվել է կին քաղաքապետ, մենք ունենք կին մարզպետ, կին նախարար: Սակայն մենք որեւէ մեկին չենք պաշտպանում ուղղակի կին լինելու պատճառով, որովհետեւ դա կլինի գաղափարի աղավաղում: Պարզապես մենք քաջալերում ենք կանանց, որ նրանք համարձակություն դրսեւորեն ու հավակնեն այդ կարգավիճակներին»,-հայտարարեց Փաշինյանը:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47