ՀՀ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության և դրա համատեքստում ՌԴ Պետդումայի հայամետ դիրքորոշում ունեցեղ պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի հետևանքների շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:
«Աշխարհաքաղաքական վեկտորները ոչ թե փոխելու, այլ խառնելու, շիլաշփոթ սարքելու միտումները վաղուց արդեն պրակտիկայում կիրառվում են սրանց կողմից, որն էլ հիմնական ողբերգությունների և անվտանգային միջավայրին հասցված հարվածների արդյունքն է: Մինչև հիմա էլ պարզ չէ, թե Հայաստնան արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ սեփական դիրքորոշումներ ունի և ինչպե՞ս է ձևավորում իր արտաքին քաղաքական օրակարգը: Կա կարծիք, որ Արևմուտքն է ամբողջությամբ Հայաստանի համար ձևակերպում տեսակետ, որը ավելի շատ հակառուսական օրակարգ է, քան հայկական, հակառակի մասին տեսակետ էլ կա և անիմաստ պայքարի մեջ Հայաստանի Հնարապետության շահերն ոտնահարված են մինչև վերջին դետալը, իսկ դրա միակ պատճառն ու մեղավորը կապիտուլյանտն է՝ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով: Ինչ վերաբերում է Կոստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքն արգելելուն, ապա այստեղ նույնիսկ մեկնաբանություններն են ավելորդ: Այստեղ պարզ քաղաքական խուլիգանություն են իրականացրել և դրանով արդարացրել են Ադրբեջանի սև ցուցակ հասկացությունը: Մենք ժամանակին ամբողջ աշխարհին ցույց էինք տալիս՝ թե տեսե՛ք, «դեմոկրատական Ադրբեջանն» ինչքան սև ցուցակներ ունի և ովքեր գնում են Արցախ, լինեն հայտնի հասարակական-մշակութային դեմքեր, քաղաքական գործիչներ, Ադրբեջանի «սև ցուցակում» էին հայտնվում: Հիմա այդ «սև ցուցակը» Հայաստանն էլ է ստեղծել և այսպես կոչված ժողովրդավարական Բաստիոնը «սև ցուցակներ» է պահում: Ողբերգությունն գիտեք որն է, որ այն ոչ թե թուրքերի և ադրբեջանցիների համար է, այլ՝ հայ ժողովրդի քաղաքական բարեկամների: Սա ողբերգություն է: Դրանից հետո որևէ քաղաքական գործիչ, լինի Եվրոպայում, Ճապոնիայում, Հյուսիսային Կորեայում, թե Պանամայում իմաստալից կհամարի՞ իր քաղաքական գործունեությունը, որտեղ նաև ներառված լինի հայաստանի հետ բարեկամական, բարիդրացիական դիրքորոշման և Հայաստանի շահերից խնդիրներ բարձրացնելու համար: Նա կնայի, կտեսնեի՝ եթե հայ ժողովուրդն այսպես է վերաբերվում մի մարդու հետ, որը գրեթե 30 տարի պրոհայկական քաղաքականություն է վարել ռուսական քաղաքական միջավայրերում, եթե հայ ժողովուրդն այսպես է վերաբերվում իր ֆրանսիահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչենրից մեկի հետ, ով ֆրանսիայի իշխանությունների համար լավագույն լոբբիստներից մեկն է համարվում, ապա էլ ի՞նչ իմաստ ունի հայ ժողովրդի օգտին ինչ-որ գործողություն անել: Այստեղ հայ ժողովուրդը տուժվում է, քանի որ նա չի արգելել որևէ մեկի մուտքը Հայաստան: Հայ ժողովուրդն տուժվում է որովհետև իր գլխին ունի կապիտուլյանտ, անողնաշար, թուլամորթ, թուլակամ և տգետ քաղաքական իշխանություն»,-ասաց Արտակ Զաքարյանը:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03