Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը 2019, 2020 եւ 2021 թվականներին կազմել է 932 մլն 430 հազար 924 դրամ, որից ծախսվել է 918 մլն դրամը։ Կուսակցության 6–րդ համագումարի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 29–ին, կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը ներկայացրեց նախորդ երեք տարիների ֆինանսական հաշվետվությունը. «2019 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը կազմել է 91 մլն 744 հազար դրամ, ծախսը կազմել է 78 մլն դրամ։ 2020 թվականին կուսակցության եկամուտը կազմել է 217 մլն 915 հազար դրամ, ծախսվել է 135 մլն 886 հազար դրամը։ 2021–ին կուսակցության եկամուտը կազմել է 624 մլն 429 հազար 265 դրամ, իսկ ծախսը՝ 705 մլն 699 հազար դրամ։ Տեղեկացնեմ, որ 2020–ին եւ 2021–ին կուսակցությունը ձեռք է բերել գույք»։ Ըստ Սոնա Ղազարյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը ձեւավորվել է կուսակցականների կողմից վճարվող անդամավճարների, նվիրատվությունների եւ պետական ֆինանսավորման շնորհիվ։ ՔՊ–ի ծախսային ուղղություններն են եղել գրասենյակի վարձակալությունը, դրանց պահպանման ծախսերը, աշխատավարձերը, հարկերը եւ 2021 թվականին կուսակցության կողմից հիմնադրված «Civic» լրատվականը։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55