Հոկտեմբերի 28-ին, ժամը 00.40-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 37-ամյա տղամարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Քաղսի բնակավայրում գործող գիշերային ակումբում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 20-ամյա բնակիչն ու երկու ընկերները վիճել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու հետ, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է հրազդանցի տղամարդուն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Գավառի բաժինների ու Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդուն դանակահարել էր Սևան քաղաքի բնակիչ, 23-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երեք երիտասարդները մեղայականով ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին: 23-ամյա երիտասարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և հայտնել, որ ինքն է դանակով հարվածներ հասցրել 37-ամյա տղամարդուն: Երիտասարդները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47