Բուքմեյքերները Սենատի միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթելու շանսերն ավելի քան 70 տոկոս են գնահատում, գրում է Market Watch-ը։ Հանրապետական կուսակցության հեռանկարները նոյեմբեր ամսվա միջանկյալ ընտրությունների համար շարունակում են աճել, եւ խաղադրույքների PredictI շուկան կուսակցությանն ավելի քան 70 տոկոս է տալիս՝ Սենատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար: PredictIt-ի տվյալներով՝ հինգշաբթի օրը Սենատում հանրապետականների հաղթելու հավանականությունը հասել է 72%-ի, համեմատած մոտ մեկ շաբաթվա ընթացքում 3-ից 2 հնարավորության հետ: Դեմոկրատներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առավելություն ունեին Հանրապետական կուսակցության նկատմամբ, սակայն այդ առավելությունը վերացել է հոկտեմբերի երկրորդ շաբաթում։ Այլ բուքմեյքերական գրասենյակները միանում են PredictIt-ին՝ նախապատվությունը տալով հանրապետականներին, իսկ Smarkets-ը հանրապետականների հաղթանակը 65 տոկոս է գնահատում: Անշուշտ, որոշ կանխատեսումներ դեռեւս ենթադրում են, որ դեմոկրատները կպահպանեն վերահսկողությունը Սենատի վրա, որը նրանք ներկայումս վերահսկում են միայն այն պատճառով, որ փոխնախագահ Քամալ Հարիսը վճռորոշ ձայն ունի: Միեւնույն ժամանակ, NBC News-ի այս շաբաթ անցկացրած հարցումը ցույց է տվել, որ գրանցված ընտրողների 47 տոկոսը նախընտրում է դեմոկրատներին, մինչդեռ 46 տոկոսն ուզում է, որ հանրապետականները գլխավորեն Կոնգրեսում: Հարցումը ցույց է տվել նաեւ, որ միջանկյալ ընտրությունների նկատմամբ ընտրողների հետաքրքրությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Ընտրությունների օրը նոյեմբերի 8-ն է, որին երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47