Արեւմուտքը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում. Այս մասին հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ասել է Արցախի խորհրդարանի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ, ըստ Հայաստանի գործող իշխանությունների, նույն Արեւմուտքը կամ, ինչպես Փաշինյանն է ասում, միջազգային հանրությունը, ստիպել է իջեցնել Արցախի հարցում նշաձողը՝ փորձելով արժեզրկել եւ խեղաթյուրել Արցախի ինքնորոշման իրավունքը. եւ այժմ պատրաստել է այսպես կոչված խաղաղության պայմանագիր: Հակոբյանը վստահ է, որ այս տարբերակը նշանակում է Արցախի Հանրապետության կործանում.
«Մյուս կողմից, կա Ռուսաստան, որի արդյունավետ քայլերով ավարտվեց պատերազմը։ Ռուս խաղաղապահների առաքելությունն անգնահատելի է, քանի որ միայն կոչերով անհնար է կանգնեցնել մեր թշնամուն։ Հայաստանի եւ Արցախի իրական դաշնակիցը Ռուսաստանն է, որն առաջարկում է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, ինչը կարող է հնարավորություններ ստեղծել Արցախի հիմնահարցի լուծման համար՝ ելնելով հայ ժողովրդի շահերից։ Արցախի ժողովուրդը սխալվելու իրավունք չունի, իսկ արկածախնդրությունը բերելու է Հայաստանի ու Արցախի կործանմանը. Մեր վեկտորն ունի միայն մեկ ուղղություն. Մենք պահանջում ենք բանակցողներից եւ որոշում կայացնողներից մերժել եւ չվավերացնել ցանկացած փաստաթուղթ, որը նսեմացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ փորձում է Արցախը բռնի կերպով փոխանցել Ադրբեջանին։ Եթե բանակցենք, ապա միայն այն հիմքով, որ Արցախը եղել է, կա եւ կլինի հայկական, եւ ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կոչ ենք անում բոլորին համախմբվել Արցախի շուրջ՝ գիտակցելով, որ այն կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ»,- նշեց Հակոբյանը։ Նրա խոսքով, աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունները նոր մարտահրավերներ են ստեղծում Արցախի համար։ «Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման սպառնալիք, ագրեսիվ եւ հակահայկական հայտարարություններ հնչեցնել՝ պատճառաբանելով, որ Արցախի խնդիր չկա։ Սա անընդունելի մոտեցում է եւ նշանակում է Արցախի Հանրապետության կործանում, Հայոց նոր ցեղասպանություն։ Բաքվի նման քայլերը Հայաստանի կողմից հստակ հակազդեցության բացակայության, ինչպես նաեւ միջազգային հանրության լռության ուղղակի հետեւանքն էին։ Դրան գումարվում է անպատժելիությունը եւ միջազգային արձագանքի բացակայությունը 2020 թվականին Ադրբեջանի կողմից ահաբեկիչների ներգրավմամբ եւ ռազմական հանցագործությունների իրագործմամբ սանձազերծած պատերազմին։ Այսօր ավելի քան մտահոգիչ է հավաքական Արեւմուտքի դիրքորոշումը Արցախի ապագայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»,- եզրափակեց Հակոբյանը։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47