 
            ԱՄՆ-ը պատրաստվում է մինչեւ վեց միջուկային B-52 ռմբակոծիչներ տեղակայել Ավստրալիայի հյուսիսում: Միացյալ Նահանգները պատրաստվում է հատուկ օբյեկտներ կառուցել հեռահար գործողության ռմբակոծիչների համար Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի Թինդալ բազայում, հաղորդում է ազգային Australian Broadcasting Corp.-ը հեռուստաընկերությունը:
Թինդալը գտնվում է ափամերձ Դարվին քաղաքից հարավ, որտեղ 2012 թվականից ԱՄՆ ծովային հետեւակի հազարավոր զինծառայողներ անցկացնում են կես տարի, հայտնում է AP-ն։
Վարչապետ Էնթոնի Ալբանեզը մամուլի ասուլիսի ժամանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է ռմբակոծիչներ տեղակայել Ավստրալիայում։ «Ժամանակ առ ժամանակ մենք շփվում ենք մեր բարեկամների հետ»,- ասել է Ալբանեզը: «Այցեր կան Ավստրալիա, այդ թվում՝ Դարվին, որտեղ ռոտացիոն հիմունքներով տեղակայվում են ԱՄՆ ծովային հետեւակայինները»,- ասել է նա:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ավստրալիայում ամերիկյան ռմբակոծիչների տեղակայման հնարավորությունը «ուժեղ ազդանշան է հակառակորդներին՝ մահաբեր ավիացիա նախագծելու մեր ունակության մասին»:
Պատասխանելով Ավստրալիայում ԱՄՆ միջուկային ռմբակոծիչների տեղակայման մասին հարցին՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն ասել է, որ երկրների միջեւ պաշտպանական եւ անվտանգության համագործակցությունը «չպետք է ուղղված լինի որեւէ երրորդ կողմի դեմ կամ վնասի երրորդ կողմերի շահերին»։ «Միացյալ Նահանգների համապատասխան պահվածքը մեծացրել է տարածաշրջանային լարվածությունը, լրջորեն խաթարել է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը եւ կարող է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք հրահրել»,- ասել է նա։ «Չինաստանը կոչ է անում շահագրգիռ կողմերին հրաժարվել «սառը պատերազմի» հնացած մտածելակերպից, զրոյական գումարով խաղից եւ նեղ աշխարհաքաղաքական մտածողությունից եւ անել մի բան, որը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը եւ փոխվստահություն կստեղծի երկրների միջեւ»,- հավելել է Չժաոն։
Ավստրալիայի ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնը, ով պաշտպանության նախարար է եղել, ողջունել է Ավստրալիայում B-52 ռմբակոծիչների կանոնավոր ներկայության հեռանկարը: «Հիանալի կլիներ, եթե դրանք ավելի հաճախ թռչեին»,- ասել է Դաթոնը՝ նկատի ունենալով ռմբակոծիչները: «Դա ուժեղացնում է մեր դիրքը անվտանգության ոլորտում անկայուն ժամանակներում»:
ABC-ն հաղորդել է, որ ԱՄՆ-ի մրցութային փաստաթղթերը ցույց են տվել, որ Պենտագոնը նախատեսում է Թինդալում ինքնաթիռների կայանատեղի կառուցել վեց B-52-ների համար:
Ըստ ABC-ի, կան մանրամասն ծրագրեր Թինդալում ամերիկյան ռազմական «էսկադրիլյայի օպերացիոն կենտրոնի», ինչպես նաեւ տեխնիկական սպասարկման կենտրոնի, ավիավառելիքի պահեստավորման տարաների եւ զինամթերքի բունկերի կառուցման համար:
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42