«ՊԵԿ-ին 2023 թ. բյուջեի նախագծով նախատեսված է 35.5 մլրդ դրամ, որը պետք է ապահովի տարվա ընթացքում կոմիտեի անելիքների ֆինանսավորումը՝ 2022 թ.-ի փաստացի ծախսերի 28.7 մլրդ դրամի և 29.4 մլրդի ճշտված բյուջեի դիմաց»,-ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. ՀՀ բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսավորումները ներկայացնելիս՝ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա ներկայացմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. կահատկացվի 64.9 մլրդ դրամ:
«2022 թվականին ԱԺ ներկայացված և հաստատված ֆինանսավորման ծավալը կազմել է 42.2 մլրդ դրամ, ինչը տարվա ընթացքում, հաշվի առնելով բոլոր ծրագրերի թե՛ կարևոր նշանակությունը, թե՛ ծավալային փոփոխությունները, որոնք որ օպերատիվ եղանակով հարմարեցվել են ընթացիկ կարիքներին, այդ ֆինանսավորումը էապես ավելացվել է և 2022 թվականի ճշտված բյուջեով կազմում է 61.3 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին փաստացի ֆինանսավորումը եղել է 41.3 մլրդ դրամ»,-հայտնեց Խաչատրյանը և հիշեցրեց, որ 2021 թվականի համեմատ էկոնոմիկայի նախարարության ծախսերն էական աճ են արձանագրել:
Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2023 թվականին ՏԿԵ նախարարության բոլոր ծրագրերի համար կհատկացվի 298.6 մլրդ դրամ, քանի որ հանրային ներդրումների գործառույթ է իրականացնում, և 2022 թ ճշտված բյուջեի 268.2 մլն դրամից ավել է 30 մլրդ դրամով, 201.3 մլրդ դրամ էլ եղել նախարարության 2021 թ. փաստացի ծախսը:
Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ Բարձր տեխոնոլգիական արդյունաբերությանը հաջորդ տարի կհատկացվի 14.4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2022 թ. ճշտված բյուջեով եղել 20.3 մլրդ դրամ, իսկ 2021 թ-ին՝ 6.6 մլրդ դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 1.1 մլրդ դրամ, ընթացիկ տարվա 995 մլն դրամի դիմաց:
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2023 թվականին կհատկացվի 595 մլն դրամ՝ այս տարվա 558 մլն ճշտված բյուջեի դիմաց, Կադաստրի կոմիտեին կտրամադրվի 4.4 մլրդ դրամ՝ այս տարվա 4.8 մլրդ դրամի դիմաց և Քաղաքաշինության կոմիտեին կտրամադրվի 2 մլրդ դրամ 2022 թ.-ի 2 մլդ.-ի դիմաց, այդքան էլ եղել էր նաև 2021 թվականի ֆինանսավորումը:
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01