Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը մտադիր է ընդունել բանաձեւ՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաեւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջով։ Հայ լոբբիստներն ասում են, որ Ֆրանսիայում հասարակական կարծիքը (և, հետևաբար, պատգամավորների կարծիքը) հայերի կողմն է։ Ռուս-թուրք-իսրայելական եռյակը ակտիվ միջոցներ է ձեռնարկում բանաձեւի ընդունումը կանխելու համար։ Փաշինյանի ռեժիմը սպասարկում է այս եռյակի շահերը
«Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի անդամները, հայկական լոբբիի ճնշման ներքո, պատրաստվելով քվեարկել պատժամիջոցների կիրառման օգտին, հույս ունեն ստիպել ԵՄ մնացած երկրներին նույնպես բոյկոտել ադրբեջանական նավթի և գազի արտահանումը։ Նրանք նաև ցանկանում են ծանր սպառազինություն մատակարարել Հայաստանին»,- գրում է իսրայելական Jewish Press-ը «Տարօրինակ պատերազմ. Ֆրանսիան և Իրանն ընդդեմ Իսրայելի դաշնակցի» հոդվածում։
Սենատի բանաձեւի նախագիծը դատապարտում է ինչպես այս տարվա օգոստոսի սկզբին Բերձորի միջանցքում Բաքվի ագրեսիան, այնպես էլ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիան Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջաններում։
Սենատը Ֆրանսիայի կառավարությունից կպահանջի միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայի, այդ թվում՝ զանգվածային և ռազմական հանցագործությունների հետաքննության հարցով»։ Նախագիծը ենթադրում է Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավում և գազի և նավթի արտահանման էմբարգ
Սենատը կոչ կանի Ֆրանսիայի կառավարությանը «ցուցաբերել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ հաշվի առնելով, մասնավորապես, Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումը» և «անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Հայաստանի բնակչության անվտանգությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Այն նաև վերահաստատում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտությունը», որի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձևեր են ընդունել 2020 թվականի նոյեմբերին, պահանջելով վերադառնալ 1994-ի դիրքերին։
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ «ենթադրյալ պատժամիջոցները և Հայաստանին զենքի մատակարարումը ձեռնտու են Իրանին, «որովհետև Իրանը կշահի Իսրայելի դաշնակցի (Բաքվի-խմբ.) թուլացումից և Հայաստանին ֆրանսիական ժամանակակից զենքի մատակարարումից»։ Իրանը, իբր, կարող է օգտագործել ֆրանսիական զենքը սեփական արտադրությունը արդիականացնելու և բարելավելու համար։
Ի դեպ, Իսրայելը Ուկրաինային զենք մատակարարելուց իր հրաժարումը հիմնավորել է նրանով, որ դրանք կարող են հայտնվել Իրանի ձեռքին։ Դա դարձել է հակաիրանական արշավի նոր ալիքի հիմքը։
Ռուսաստանի վերջին գործողությունները՝ Զատուլին-«վաշինգտոնյան տարբերակ» հատուկ գործողությամբ, ինչպես նաեւ Սոչիի այսօրվա խեղկատակության նպատակը Ֆրանսիայի Սենատում բանաձեւի քվեարկության կանխումն է։ Գործին ակտիվորեն ներգրավված է նաև թուրքական լոբբին։
Հայաստանում են Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, ովքեր հոկտեմբերի 29-ին այցելել են Սյունիքի մարզ։
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15