Նոր մանրամասներ են հայտնի հոկտեմբերի 30-ին Գորիսում տեղի ունեցած վիճաբանության ու կրակոցների գործով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել: Տեղեկությունների ստուգման ընթացքում հիվանդանոցից է հաղորդում ստացվել. հրազենային վիրավորումով բուժօգնության էր տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նոր զանգեր տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Խնձորեսկ գյուղի 25-ամյա բնակիչը որսորդական հրացանից կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել 29-ամյա գորիսցուն: Բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Դեպքի վայրից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի հինգ պարկուճ և արնանման հետքեր: Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 31-ին 25-ամյա խնձորեսկցու հայրը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՄ» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և դատարկ պահունակ: Նա հայտնել է, որ որդին նշված ինքնաձիգով է մարմնական վնասվածքներ պատճառել 29-ամյա գորիսցուն: Ինքնաձիգը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47