Արդեն քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ ներքաշված Լիբանանն այժմ նաեւ առանց նախագահի է մնացել Մայքլ Աունի լիազորությունների ավարտից հետո, հայտնում է AFP-ն։ Աունի վեցամյա ժամկետը, որը կիրակի օրն է ավարտվել, ուղեկցվել է զանգվածային ցույցերով, տնտեսական ցավալի անկմամբ եւ 2020 թվականի օգոստոսի պայթյունով, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել եւ ավերվել են Բեյրութի թաղամասերը: Այսօր, ժամանակավոր կառավարության գլխավորությամբ, Լիբանանը չի կարողանում կատարել բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են միջազգային վարկատուներից միլիարդավոր դոլարներին հասանելիություն ստանալու համար՝ 2019 թվականի վերջից ազատ անկման մեջ գտնվող տնտեսությունը փրկելու նպատակով: Աունը նախագահական նստավայրը լքել է կիրակի օրը՝ իր պաշտոնավարման ավարտից մեկ օր առաջ։ Խորհրդարանը անցած ամսից քվեարկության չորս փուլ է անցկացրել, եւ ոչ մի թեկնածու բավարար աջակցություն չի ստացել Աունին փոխարինելու համար: Առանց խորհրդարանում գերիշխող կուսակցության, այնպիսի որոշումներ, ինչպիսիք են նախագահ ընտրելը, վարչապետ նշանակելը կամ կառավարություն ձեւավորելը, կարող են քաղաքական սակարկությունների ամիսներ կամ նույնիսկ տարիներ տեւել, երբեմն նույնիսկ բռնության հանգեցնել: Նախագահի լիազորություններն անցնում են Նախարարների խորհրդին, եթե նա պաշտոնից հեռանում է առանց իրավահաջորդի։ Աունը կիրակի օրը հրամանագիր է ստորագրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի կառավարության հրաժարականը պաշտոնականացնելու մասին։ Այս քայլը խորացնում է իշխանության համար ամիսներ տեւած պայքարը, որը կաթվածահար է արել կառավարությունը: Միքաթին հայտարարել է, որ իր կառավարությունը կշարունակի իր աշխատանքը որպես ժամանակավոր կատարող, ինչպես սովորաբար լինում է, սակայն այս կաբինետը կհավաքվի միայն «անհետաձգելի հարցերի» քննարկման համար: Փորձագետները հայտարարել են, որ սա Աունի եւ վարչապետի միջեւ շարունակվող քաղաքական պայքարի մի մասն է: Նախարարների կաբինետը՝ պաշտոնակատարի դերում չի կարող կարեւոր այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են ազդել երկրի ճակատագրի վրա։ «Սա շատ է ազդում կառավարության աշխատանքի վրա, քանի որ այն չի հրամանագրեր ստորագրել կամ որոշումներ կայացնել, որոնք կոլեկտիվ կոնսենսուս են պահանջում»,- ասել է Միքաթիին մոտ կանգնած աղբյուրը: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին կարող է քաղաքական կուսակցություններին հրավիրել հանրային երկխոսության, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ նոր նախագահի թեկնածուի շուրջ, ասել է պատգամավորը՝ անանունության պայմանով։ «Ոչ մի կուսակցություն չի կարող թեկնածու պարտադրել»,- ասել է նա։ «Ուստի միակ լուծումը կոնսենսուսի ձեռքբերումն է, հակառակ դեպքում նախագահի պաշտոնն, ամենայն հավանականությամբ, թափուր կմնա»։ Սակայն նման նախաձեռնությունները նախկինում ձախողվել են։ Առայժմ խորհրդարանում 50-ամյա պատգամավոր Միշել Մոավադն ամենամեծ աջակցությունն ունի՝ հիմնականում «Հըզբոլլահ»-ի հակառակորդների կողմից: Բայց առանց «Հըզբոլլահ»-ի աջակցության, Մոավադի նախագահ դառնալու հավանականությունը քիչ է: Նախագահի պաշտոնին հավակնում է նաեւ 52-ամյա Ջեբրան Բասիլը՝ Աունի փեսան։ Մյուսները, որպես երկրի նախագահի հավանական թեկնածու, առաջադրել են նաեւ լիբանանյան բանակի ղեկավար Ջոզեֆ Աունին:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15