ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է.
«Հրեաները խելացի ժողովուրդ են: Տեսնելով, որ Բենի Գանցի, Նավթալի Բենետի և Յաիր Լապիդի կարճատև կառավարությունները չեն արդարացրել իրենց հույսերը` կրկին իշխանության են վերադարձնում երկար տարիների քաղաքական կորիֆեյ, ծանրակշիռ ու փորձառու գործիչ, «Լիքուդ»-ի առաջնորդ Բենիամին Նաթանյահուին:
Արդեն երևում է, որ այդպիսին է լինելու նոյեմբերի 1-ին տեղի ունեցած`25-րդ գումարման Կնեսեթի արտահերթ ընտրությունների արդյունքները:
Հատկապես անվտանգության և արտաքին քաղաքականության թեմաներն այսօրվա աշխարհում ամենաառաջնայինն են, ուստի պոպուլիստներին ու անփորձ գործիչներին հեռու են պահում իշխանության ղեկից: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ պահի ազդեցության տակ, դեպքերի պատահականությամբ կամ արտաքին աջակցությամբ ընտրված ուժերը դրական ոչինչ չեն կարողանում անել: Նրանք ի սկզբանե ձախողակ են: Որովհետև ժողովրդի հետ
ունեցած նրանց քաղաքական երկխոսությունը տեղի է ունենում կեղծիքի, խաբեության, պոպուլիզմի և երրորդ կողմի նկատմամբ թշնամության սերմանման միջոցով:
Ձախողված կառավարությունները հեռացվում են և հանուն անվտանգության ու պետության ապագայի` վերադառնում են քաղաքական ծանրակշիռ փորձառուները: Իսրայելում Բենիամին Նաթանյահուին (Բիբի) ոչ բոլորն էին հավանում, շատերը մեղադրում էին նրան, նույնիսկ քրեական գործեր կային հարուցված նրա դեմ: Բայց այսօր նրան վերադարձնում են իշխանության, որովհետև այդպես է պահանջում պետության շահը:
Մեր մոտ ևս այդպես է լինելու, փորձառուները կրկին վերադարձվելու են և զբաղվելու են անվտանգ, ապահով ու համախմբված պետությունը վերականգնելու գործով:
Մարդիկ պետք է վերջապես հասկանան, որ ի սկզբանե ձախողված, անողնաշար, կապիտուլյանտ և դավադիր նիկոլները, ալեններն ու դրանց նման քաղաքական կեղծիքները մահացու հարված են պետությանը: Նրանք իրենց գործով, կամ պետության առջև ծառայությամբ առ այսօր չեն հասունացել ու ձեռք չեն բերել որևէ արժանիք` բացի պետական դավաճանության մեջ հիմնավոր կասկածվելուց: Նրանք ժողովրդին կուրացրել են միայն նախորդ իշխանություններին քննադատելով ու պոպուլիստական կոչերով: Հատկապես, որ նրանց պահում են բացառապես դրսի ուժերը և սրանք` իշխանության մնալու մոլուցքով պատրաստ են վաճառել պետության շահերն ու ծռմռվել Արևմուտքի, Ռուսաստանի և այլ պետությունների դուդուկների տակ»։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47