Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է պարոն Կարապետի այցը Հայաստան և Հայրենիքի հետ մշտական կապի պահպանումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական և միջկառավարական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության, Հայաստանի՝ ժողովրդավարական օրակարգի առաջմղման և այլ ուղղություններով: Այս առումով, ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Արին Կարապետը նախ իր տպավորություններով է կիսվել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովից և գոհունակությամբ ընդգծել աշխատանքների, տեղի ունեցող քննարկումների արդյունավետ անցկացման փաստը: Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը կարևորել է տարբեր երկրների խորհրդարանների հայ պատգամավորների միջև մշտական կապերի ստեղծումն ու ամրապնդումը, ինչը կնպաստի արտերկրում հայանպաստ գործունեությանը: Կարևորվել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ակտիվ գործունեությունը, երկու երկրների միջև ավիահաղորդակցության կազմակերպմանն ուղղված քայլերի իրականացումը: Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն ամենամյա դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47