ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում խտրականության և տարբերակված մոտեցման ցանկացած դրսևորում՝ ուղղված յուրաքանչյուր երեխայի դեմ, և ընդգծում, որ յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից պաշտպանության իրավունք: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում` նվիրված դպրոցում բռնության և բուլինգի դեմ պայքարի միջազգային օրվան: «Դպրոցում բռնության և բուլինգի, ներառյալ՝ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային օր Քաղաքացին դիմել է Պաշտպանի աշխատակազմ և խնդրել աջակցություն իր երեխայի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում: Երեխան սովորում է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարանում և չի ցանկանում հաճախել դպրոց, քանի որ երեխայի նկատմամբ դրսևորվում է վատ վերաբերմունք և տարբերակված մոտեցում: Համադասարանցիները փորձում են երեխային մեկուսացնել շրջապատից և կանխամտածված կերպով անտեսել, չներառել խմբի մեջ: Խնդրի կարգավորման համար քաղաքացին դիմել էր դպրոցի տնօրենին, որին ի պատասխան ՝ տնօրենն առաջարկել է տվյալ դպրոց հաճախելու ցանկության բացակայության դեպքում երեխային տեղափոխել այլ ուսումնական հաստատություն: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասությունների շրջանակներում, որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, ուսումնասիրել է ծնողի կողմից բարձրացված հարցը և ձեռնարկել միջոցներ ուղղված խնդրի կարգավորմանը: ՄԻՊ աշխատակազմի միջամտության արդյունքում՝ երեխան սկսել է ոգևորվածությամբ հաճախել դպրոց: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում խտրականության և տարբերակված մոտեցման ցանկացած դրսևորում՝ ուղղված յուրաքանչյուր երեխայի դեմ, և ընդգծում, որ յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից, հոգատարության բացակայությունից կամ անուշադրությունից, կոպիտ վերաբերմունքից կամ շահագործումից պաշտպանության իրավունք»:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47