Արմավիրի մարզում երեկ՝ նոյեմբերի 3-ին, տեղի ունեցած ավտովթարից մայր ու որդի են մահացել։ Մայրը՝ Սաթենիկ Դավթյանը, եւ որդին՝ 15-ամյա Հրաչյա Մնացականյանը, Քարակերտ գյուղից էին։ NEWS.am-ին Հրաչյայի դասղեկը՝ Մարգարիտա Հովհաննիսյանը, պատմեց, որ մայրը որդուն այդ օրը բժշկի էր տարել։ 15-ամյա տղան երկու քույր ուներ, հայրն առեւտրով է զբաղվում, մայրը «Մեր աշխարհը» մանկական զարգացման կենտրոնի փոխտնօրենն էր: «Հրաչյա Մնացականյանը շատ լուսավոր երեխա էր, մեզ մոտ է տեղափոխվել անցած տարվա մայիսին: Թեպետ առաջին երեք տարիներն այստեղ է սովորել տարրական դպրոցում, հետո տեղափոխվել է Երեւան, բայց կարծես՝ գյուղը ձգել է եւ անցած տարվա մայիսից վերադարձավ դպրոց: Շատ լուսավոր, դաստիարակված, գեղեցիկ երեխա էր: Հիշում եմ՝ անցած տարի դասարանով արշավի գնացինք, ասացի՝ արշավ է, ոտքով կգնանք, տեսնեմ Հրաչյան առաջինը մեքենաներով եկել են մեր տան դիմաց կանգած են: Ասացի՝ սա արշավ է, թե ավտոարշավ: Ասաց՝ ընկեր Հովհաննիսյան, հո չենք թողնի ոտքով գնաս հասնես լեռները»,- պատմեց 15-ամյա տղայի դասղեկը։ Նա ասաց, որ Հրաչյան ծրագրավորող էր ուզում դառնալ, ասում էր՝ կյանքը ծրագրավորման ուղղությամբ է շարժվում: «Մայր ու որդի շատ կապված էին իրար հետ, չթողեց իր որդուն, միասին գնացին: Այսօր երեխաները եկան դասի, բոլորը հուզված են, լաց էին լինում, կարծես՝ իրենցից մի մասնիկ է գնացել: Այնքան կապված էր գյուղին ու գյուղի դպրոցին, որ մայիսին մայրը զանգեց՝ խնդրեց, համոզեք, որ գոնե այս մեկ ամիսն էլ մնա քաղաքում, սեպտեմբերից կգա գյուղի դպրոց: բայց չհամոզվեց, ստիպված ընդունեցինք դպրոց»,- պատմեց Մարգարիտա Հովհաննիսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ բախվել են Երեւան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը: Ավտովթարի հետեւանքով կա 4 զոհ եւ 7 տուժած քաղաքացի, որոնցից 2-ը բուժում են ստանում հիվանդանոցում։
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01