Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ իր դեմ անհաջող մահափորձը մարդկանց կդրդի փողոց դուրս գալ: «Մենք կամ խաղաղ հեղափոխություն կունենանք, կամ արյունահեղ», - ասել է Խանը իր առաջին ելույթում այն բանից հետո, երբ նախօրեին Փենջաբ նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կրակել էին ոտքին: Նա նշել է որ մարդիկ դուրս կգան փողոց, ինչպես Շրի Լանկայում եւ քաոս կլինի: Պակիստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել խոշոր քաղաքներում ցուցարարներին ցրելու համար։ Խանի կուսակցությունը կոչ է արել համազգային ցույցեր կազմակերպել այն բանից հետո, երբ նախկին վարչապետը հանրահավաքի ժամանակ հրաձգության հետեւանքով վիրավորվել էս, հայտնում է Bloomberg-ը։ Նա նախկինում մեղադրել էր վարչապետ Շեհբազ Շարիֆին, ներքին գործերի նախարար Ռանա Սանուալային եւ հետախուզության ավագ գեներալին հարձակման համար: Շարիֆի կառավարությունը հերքել է այդ մեղադրանքները, դատապարտել տեղի ունեցածը եւ կոչ արել հետաքննություն իրականացնել։ Խանը պատմել է, որ իրեն սպանելու ծրագրի մասին իմացել է մահափորձից մեկ օր առաջ։ Նրա խոսքով, նախօրեին Վազիրաբադ քաղաքում երկու կրակոցներ փորձել են սպանել իրեն՝ կրակ բացելով իր ղեկավարած բողոքի երթի վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւ եւս 11-ը վիրավորվել են։ Խանը ասել է նաեւ, որ երեք հոգի իրեն սպանելու ծրագիր են մշակել։ Նա անուններ չի նշել եւ որեւէ ապացույց չի ներկայացրել իր պնդումների վերաբերյալ:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47