 
            Միացյալ Նահանգների ռազմավարական հրամանատարության (Stratcom) հրամանատար,  Ռազմածովային ուժերի ծովակալ Չարլզ Ռիչարդը, նախազգուշացրել է, որ ուկրաինական ճգնաժամը նախնական տաքացում է, և որ ԱՄՆ-ն, ըստ բարձրաստիճան զինվորականի, պետք է պատրաստ լինի Չինաստանի մասնակցությամբ համաշխարհային հակամարտության, գրում է  newsweek.com-ը: 
«Ուկրաինական ճգնաժամը, որում մենք գտնվում ենք հենց հիմա, պարզապես նախնական տաքացում է (warmup, разминка- Tert.am)», - ասել է Ռիչարդը 2022 թվականի ռազմածովային սուզանավերի լիգայի ամենամյա սիմպոզիումի ընթացքում ելույթի ժամանակ:
«Մեծը (հակամարտությունը-Tert.am) գալիս է: Եվ շատ ժամանակ չի անցնի, երբ մենք կանցնենք այնպիսի փորձությունով, որով երկար ժամանակ չէինք անցել: Մենք պետք է ինչ-որ արագ, հիմնարար փոփոխություն կատարենք ազգի պաշտպանության մեր մոտեցումների հարցում...Երբ ես գնահատում եմ Չինաստանի դեմ մեր զսպման մակարդակը, ապա կարող եմ ասել, որ նավը կամաց-կամաց խորտակվում է: Այն դանդաղ է խորտակվում, բայց խորտակվում է, քանի որ սկզբունքորեն նրանք (չինացիներ-Tert.am) ավելի արագ են տեղակայում իրենց ուժերը, քան մենք: Քանի որ այս տարբերությունը մեծանում է, նշանակություն չի ունենա, թե որքան լավն են մեր հրամանատարները: Մենք գիտեինք, թե ինչպես արագ շարժվել, բայց մենք կորցրել ենք դրա արվեստը», - ասել է Ռիչարդը: 
Ծովակալի խոսքով՝ ԱՄՆ-ն մոռացել է, թե ինչպես պետք է «արագ գործել»։
Պենտագոնը հոկտեմբերի վերջին հրապարակել է ԱՄՆ պաշտպանության նոր ռազմավարությունը։ Այն երկու շաբաթ առաջ Սպիտակ տան կողմից հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարության շարունակությունն էր։ Պաշտպանության գերատեսչության փաստաթղթում որպես հիմնական սպառնալիք նշվում են ուժեղացող  Չինաստանը և «դեռևս» վտանգավոր Ռուսաստանը։
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42