Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման իններորդ ամսում արդեն պարզ է, որ Ուկրաինայում պատերազմն ընդամենը նախավարժանք է։ WSJ-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար Չարլզ Ռիչարդը, ով համոզված է, որ մեծ ճգնաժամ է մոտենում։ «Շատ ժամանակ չի անցնի, եւ մենք ստիպված կլինենք անցնել ամրության փորձություն», ասաց Ռիչարդը:
Ինչպես ասվում է հրապարակման մեջ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցույց տվեց, որ ԱՄՆ-ի ռազմական զսպման ուժը նվազում է, եւ այս փաստը շատ քչերն են պատրաստ հրապարակայնորեն ընդունել:
«Երբ ես գնահատում եմ Չինաստանի դեմ մեր զսպման մակարդակը, նավը կամաց-կամաց խորտակվում է: Այն դանդաղ է խորտակվում, բայց խորտակվում է, քանի որ իրականում նրանք իրենց հնարավորությունները դաշտ են ներդնում ավելի արագ, քան մենք», ասել է նա։
Ծովակալ Ռիչարդը նշել է, որ Ամերիկան պահպանում է սուզանավերի առավելությունը՝ «գուցե միակ իրական ասիմետրիկ առավելությունը, որը մենք դեռ ունենք», բայց նույնիսկ դա կարող է վերանալ, եթե Ամերիկան չբարձրացնի տեմպերը՝ «սպասարկման խնդիրները լուծելով և նոր շինարարություն սկսելով»
Անցյալ տարվա լուրերն այն մասին, որ Չինաստանը հիպերձայնային հրթիռ է փորձարկել, որը պտտվել է աշխարհով մեկ և վայրէջք կատարել տանը, պետք է ավելի շատ տագնապ առաջացներ, քան եղավ: Սա նշանակում է, որ Չինաստանը կարող է վտանգի ենթարկել ԱՄՆ-ի ցանկացած քաղաք կամ հաստատություն և, հնարավոր է, աննկատ մնալ: Իրավիճակն ավելի է վատացնում այն փաստը, որ թեստը զարմացրեց ԱՄՆ-ին և գերազանցեց Ամերիկայի հիպերձայնային հնարավորությունները:
«Նախկինում մենք կարող էինք արագ շարժվել, բայց հիմա կորցրել ենք այս արվեստը», – ավելացրել է ծովակալը: Քանի դեռ Չինաստանը չի ներխուժել Թայվան կամ ձեռնարկել որևէ այլ գործողություն, որը վնասում է ԱՄՆ-ի կամ դաշնակիցների շահերին, ԱՄՆ-ն ոչինչ չի կարող անել դրա դեմ, ասվում է հրապարակման մեջ:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47