Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը Եվրամիությանը կոչ է արել ԱՄՆ-ի դեմ հանդես գալ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը սուբսիդավորում է իր ընկերություններին՝ վերջերս ընդունված օրենքի համաձայն, որը մեծ հարկային արտոնություններ է առաջարկում ամերիկյան արտադրության էլեկտրամոբիլներ գնողների համար, հաղորդում է Politico-ն: Չորս եվրոպական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ֆրանսիական Les Echos բիզնես-հրատարակությանը տված հարցազրույցում Լը Մերը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականության մասին՝ ասելով, որ «մեր արդյունաբերությունն արդեն տառապում է մրցունակության դեֆիցիտից՝ կապված Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ էներգակիրների գների տարբերության հետ: Լը Մերի խոսքով՝ Չինաստանի մրցակցությունը, ինչպես նաեւ գնաճի նվազեցման մասին ԱՄՆ օրենքը, ամենայն հավանականությամբ, կմեծացնեն այդ տարբերությունը: Նա կոչ է արել, որ «Եվրամիությունը համակարգված, միասնական եւ վճռական արձագանքի մեր ամերիկյան դաշնակիցներին»: «Միայն հաստատակամությունը մեզ թույլ կտա արդյունքների հասնել»,- ասել է նա։ Լը Մերը չի բացառել, որ ԱՄՆ-ի դեմ բողոք կարող է ներկայացվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։ Նա ասել է, որ «Եվրոպան պետք է պաշտպանի իր շահերը», քանի որ չի կարող որեւէ նվեր ակնկալել Չինաստանից կամ հենց ԱՄՆ-ից։ Անդրատլանտյան վեճը բռնկվել է ԱՄՆ-ում գնաճի նվազեցման օրենքի՝ հարկային, կլիմայական եւ առողջապահական հսկայական փաթեթի ընդունումից հետո, որը որոշ եվրոպական առաջնորդներ պրոտեկցիոնիստական են որակել: Հարցին, թե կարգելափակի արդյոք Ֆրանսիան իր տարածքում չարտադրվող էլեկտրամոբիլներին օգնությունը, եթե եվրոպական մակարդակով որոշում չընդունվի, Լը Մերը պատասխանել է. «Մենք ոչինչ չենք բացառում»:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15