Նոյեմբերի 4-ին Երևանի պետական համալսարանի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամերիկահայ գրող, իրավաբան, բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գրքի ներկայացումը։ Գիրքն Աննա Աստվածատուրյանի ‘’Nowhere, a Story of Exile’’ ինքնակենսագրականի հայերեն թարգմանությունն է, որն իրականացրել է Newmag հրատարակչությունը։ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հանդիպման ընթացքում Աննա Աստվածատուրյանը պատմել է Բաքվում ապրած տարիների, իր հուշերի, անցած ճանապարհի և գիրքը գրելու գաղափարի մասին։
«Արտաքսում. դեպի անհայտություն» գիրքը պատմում է Բաքվի ջարդերից փախչող ընտանիքի պատմությունը՝ տասնմեկամյա հեղինակի աչքերով: Աննա Աստվածատուրյանն իր ապրածն ու տեսածը օրագրի տեսքով գրել սկսել է 14 տարեկանում, և քսան տարի անց միայն հուշերը դարձել են փաստարկված գիրք։ ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրել է գրքի էջերում տեղ գտած իր անձնական պատմությունը և պատասխանել ներկաների հարցերին։
«Ամբողջ աշխարհին, բայց առաջին հերթին հենց մեր ժողովրդին ու երիտասարդ սերնդին պետք է պատմել ու տեղ հասցնել այն ամբողջ ճշմարտությունը, որի մասին այսօր գրեթե չեն հիշում ու խոսում։ Բաքվում և Սումգայիթում բնակվող տասնյակ հազարավոր հայերին բաժին հասած ողբերգությունը ոչ մի դեպքում չպետք է մոռացության մատնվի, հատկապես՝ այսօրվա իրականությունում։ Գիրքը հայերեն հրատարակելու համար վճռորոշ է եղել 44-օրյա պատերազամը։ Պատերազմից հետո հասկացա, որ մեր պատմությունը շարունակվում է, չի ավարտվում։ Շարունակվում է ցեղասպանությունը Բաքվում, որն իմ պապն է վերապրել դեռ 1918 թվականին, և այն շարունակվում է նաև հիմա», - նշել է Աննա Աստվածատուրյանը։
Աննա Աստվածատուրյանը ծնունդով Բաքվից է, որտեղից նրա ընտանիքը 90-ականներին մազապուրծ փրկվել է ջարդարարներից՝ փախչելով Հայաստան, հետո էլ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում Աննան իրավաբանական կրթություն է ստացել, ամուսնացել։ Ներկայումս նա հայտնի իրավաբան է, նաև Վեստբրուկի քաղխորհրդի ընտրված նախագահը: Գրքի թարգամանությունն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո միակ նախաձեռնությունը չէ Աննա Աստվածատուրյանի կողմից. նա 2020թ.-ին հիմնել է«Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը, իրականացրել է մի շարք ծրագրեր՝ «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը, ինչպես նաև մեկնարկել է «Սեր Արցախ» ծրագիրը՝ ի աջակցություն Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների:
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01