«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրում է անում պետական պաշտոնյաներին եւ պահանջում հայտնել, թե այս կամ այն գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն պաշտոնյաները: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուշագրավ որոշում է կայացրել, որը խառնաշփոթ է ստեղծել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Այս պահի դրությամբ ցանկում ներառվել են 95 պետական պաշտոն զբաղեցնող անձինք, եւ չի բացառվում՝ ցանկը ավելանա։ Եվ, ահա, այս նոր որոշումը որոշակի անհանգստություն է առաջացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում: Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան վերլուծության ընթացքում ուժային կառույցների օպերատիվ-հետախուզական գործունեության բաժին դիմում է ներկայացնելու, որ կոնկրետ պետական պաշտոն զբաղեցնող անձանց գույքի մասով իրենց տեղեկություն տրամադրեն, ինչը ենթադրում է, որ այս որոշման արդյունքում չի բացառվում, որ ուժային կառույցները մտնեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց պատկանող սեփականություններ: Կստուգվեն կենցաղին առնչվող մանրամասներ…Մեկ բառով ասած՝ պաշտոնյաների տները եւ ունեցվածքը խոշորացույցի տակ են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47