Հայաստանում գործող իշխանության օրոք անկախ կառույցների ղեկավարներ են նշանակում կամ իշխող կուսակցության անդամներ կա, իշխանության հետ սերտ առնչություն ունեցող մարդիկ, սակայն դա չի արժանանում եվրոպական կառույցների պատշաճ արձագանքին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Շատ հաճախ անգամ հակառակն է լինում՝ ակնհայտ խայտառակությունները ոչ միայն չեն քննադատվում, այլեւ գովերգվում են: Ես համոզված եմ, որ դա ուղիղ կապված է Արցախի խնդրի հետ: Երբ եվրոպական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ուղիղ խոսում են այն մասին, որ մենք պետք է հրաժարվենք Արցախի ինքնորոշման իրավունքից, ապա դա ուղիղ կապի մեջ է, որ նրանք ձայն չեն հանում: Ես այստեղ գործարք եմ տեսնում, փաստորեն մարդիկ իրենց իշխանությունը փոխանակում են ազգային արժեքների հետ»,-ասաց նա: Ռուբեն Մելիքյանի խոսքով, այս իրավիճակը բերել է նրան, որ անգամ ձեւականություն չի պահպանվում տարբեր գործընթացներ իրականացնելու հետ կապված. «ԲԴԽ-ում արդեն չեն էլ մտածում, թե ինչպես կարելի է այս ամենը քողարկել: Շատ մարդիկ կան, որ այդ կառույցներում են աշխատում, սին պատրանքների մեջ են: Մթնոլորտի փոփոխության մասին են խոսում, բայց եթե սկզբունքային հարցերում դու ունես խնդիր, ապա ոչ սկզբունքային հարցերում կոսմետիկ փոփոխությունները ամենեւին չեն բերելու ցանկալի արդյունքի»,-ասաց նա: Մելիքյանը հիշեցրեց, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչպես էինք տրվում այդ «խայտառակ քարոզչությանը» «Եթե ես Արցախ չայղցելեի հոկտեմբերի 3-ին եւ իմ աչքով չտեսնեի, թե այնտեղ ինչ է կատարվումգուցե ավելի դոզան ավելի շատ լիներ ինձ մոտ: Քաղցր խոսքերին չպետք է հավատալ: Մարդիկ գալիս ինչ-որ խոստումներ են տալիս, բայց մենք մոռանում ենք, թե այդ մարդիկ որտեղից են եկել, ինչ օրակարգով են եկել: Դա նշանակում է հերթական անգամ կանգնել փոցխի վրա»,-ասաց ՀԿ ղեկավարը:
10:06
09:18
09:04
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01