Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն այսօր տարածել է հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ.
«IDeA հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի բոլոր անհատներին եւ կազմակերպություններին, որոնք ակտիվորեն սատարեցին մեր կոչը: Բարձր ենք գնահատում առանձին անձանց, հասարակական կազմակերպությունների, պետության եւ եկեղեցու ջանքերը` ուղղված ռազմական հակամարտության պայմաններում ապրող Սիրիայի մեր հայրենակիցներին:
Հուսով ենք, որ ազգային կոնսոլիդացիայի գործընթացը` ուղղված սիրիահայերին աջակցելուն, կշարունակի թափ առնել եւ նպաստել հայկական համայնքի իրական իրավիճակի մասին հավաստի տեղեկատվության տարածմանը:
Սիրիայի հակամարտությունը երկար է տեւում, այդ երկրում բնակվող հայերի խնդիրների լուծումը բարդանում է տարբեր դիրքորոշումների եւ շահերի պատճառով, սակայն մենք մեր հայրենակիցների կյանքերի փրկությունը համարում ենք բացարձակ առաջնահերթություն: Միեւնույն ժամանակ, մենք հարգում ենք ապագայի վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու սիրիահայերի իրավունքը:
Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային եւ միջազգային մակարդակներում, IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն հակամարտության ամենասկզբից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր Հայ Ընդհանուր Բարեգործական Միության (ՀԲԸՄ) եւ Հայաստանում սիրիահայերին աջակցության ծրագրեր իրագործող RepatArmenia, Mission Armenia, «Հալեպ» и կազմակերպությունների միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման եւ իրագործման համար.
– աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում(ՀԲԸՄ);
– աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);
– աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան(«Հալեպ»);
– աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում(«Repat Armenia»):
Միջոցները բաշխվելու են յուրաքանչյուր ծրագրի ծավալի եւ յուրահատկության համապատասխան:
Բոլոր ցանկացող անհատներն ու կազմակերպությունները կարող են միանալ այս նախաձեռնությանը, վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության, կամ էլ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով: Գործընկեր-կազմակերպությունների եւ IDeA-ի հաշվեհամարների մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այս հղումով:
Անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, Mission Armenia, «Հալեպ» եւ Repat Armenia կազմակերպություններին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով կարող են իրենց առաջարկներն ուղղել [email protected]էլ. փոստով կամ or +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34