«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 11-ին, Եղվարդում համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանն է ներկա եղել: Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ Փաշինյանին անհասկանալի կարգավիճակով ուղեկցել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Փաշինյանին հյուրընկալած մերօրյա օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որն էլ հենց նոր գործարանի սեփականատերն է, առանց փողկապի էր դիմավորել ու ուղեկցել վարչապետին, ինչն արարողակարգային կոպիտ խախտում է: Դրա վրա ուշադրություն չեն դարձրել, գլխավորը նոր օլիգարխի բիզնես կարողությունների զարգացումն է, որը ապահովվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Նարեկ Նալբանդյանը, նշենք, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի, «Ման-Հոլդինգ» ընկերության սեփականատերն է, զբաղվում է ներկրումներով ու բիզնես այլ գործունեությամբ: Այս տարվա մարտին հենց գնեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձնատունը։ Նալբանդյանը Աբրահամյաններին, սակայն, տան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2․452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս ամիսը պետք է վճարեր։ Նույնպիսի՝ «փակովի» տարբերակով» նա ձեռք էր բերել նաեւ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը: Նախկին ոստիկան Նարեկ Նալբանդյանը, ըստ երեւույթին, բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները, կարողանում է նաեւ ձվի շուկայի մյուս խաղացողներին խեղճացնել ու մոնոպոլ դիրք զբաղեցնել: Հենց դրանով է պայմանավորված, որ «Շիրակի» արտադրած ձվի գինը շուկայում պարբերաբար 20-30 դրամի է հասնում, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդման հանգեցնի: Ի՞նչ է ստացվում. Փաշինյանը, որն իշխանության էր գալիս օլիգարխիան ու մոնոպոլիան մերժելով, այժմ շուկայում հենց այդպիսի դիրք զբաղեցնողների հետ է տալիս-առնում, նրանց հյուրասիրած աղուհացը կիսում ու ամեն բան անում նորօրյա օլիգարխների ապահով առաջընթացի համար:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44