Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 11-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 13-ական, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 8, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 3-ական, ֆիզիկական ներգործության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կողոպուտի, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեբանական ներգործության, ինքնավնասման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, սպանության, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 6 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47