ՀՀ արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 14-ին՝ մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:
Վիգեն Քոչարյանը ողջունելով ներկաներին իր շնորհակալությունն է հայտնել ՀԿ-ներին՝ նախարարության հետ համագործակցելու եւ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնելու համար:
Վիգեն Քոչարյանը նշել է, որ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը դեռևս նախնական տարբերակն է և աշխատանքային խմբի մշակման առաջին արդյունքն է, որը պետք է քննարկվի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. «Մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկությունների, որոնք կարող են օգնել այս կամ այն դրույթի բարելավմանը, ինչպես նաև ցանկացած երկխոսության»,-նշել է Վ. Քոչարյանը:
Այնուհետև, ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են այն դիտարկումները եւ առաջարկությունները, որոնք ցանկանում են, որպեսզի ներառվի նախագծում: Վերջիններս նշել են, որ իրենք ևս ողջունում են, որ նման նախագիծ է մշակվել: ՀԿ անդամները նշել են նաև, որ իրենց հիմնական առաջարկությունները առաջիկայում մեկ փաթեթով կներկայացնեն աշխատանքային խմբին:
Հանդիպման ավարտին որոշվել է նախագծի վերջնական լրամշակումից հետո ևս մեկ հանդիպում ունենալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ արդյունքներն ամփոփելու համար:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44