Պետք է կամ գնալ նախագահական պետության ճանապարհով, կամ վերացնել նախագահի ինստիտուտը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սահմանադրական բարեփոխումների ընթացող նիստի ժամանակ նշեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Մենք մի անգամ բավականին մանրամասն քննարկում ունեցանք նախագահական կառավարման եւ խորհրդարանական կառավարման մասին: Պարոն Իոննիսյանն ասում է՝ չենք հասել քվեարկության, բայց էդտեղ դոմինանտ երեւաց, որ հանձնաժողովում մեծամասնությունը խորհրդարանական կառավարման կողմնակիցներ են: Այս հարցում ես հոռետես եմ եւ կարծում եմ՝ մեզ չի հաջողվելու ավելի լավացնել այս ինստիտուտը, եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարումը:
Եթե չենք պահպանում, մեզ պետք է լինելու ուղղակի ժողովրդի կողմից ընտրված նախագահ: Եթե պահպանում ենք եւ ժողովուրդը չի ընտրելու նախագահին, ես կարծում եմ, որ պետք է այդ ինստիտուտը վերացնել, գնալ ոչ ավանդական ճանապարհով, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա։ ԱԺ նախագահի, ԱԺ-ի դերը բարձրացնել ու առաջ շարժվել խորհրդարանական պետության տրամաբանությամբ»,-նշեց նա։
Մարուքյանի խոսքով, գործող Սահմանադրության մեջ կան ինստիտուտներ, որոնք իրենց չեն արդարացրել, օրինակ, Հանրային Խորհուրդը. «Պետք է գնալ վիրահատական ճանապարհով ու վերացնել դրանք, կարկատել այդ ինստիտուտները, չի ստացվելու, ես չեմ հավատում։ Կամ պետք է որոշենք, որ դառնում ենք նախագահական պետություն, կամ եթե խորհրդարանականը շարունակում ենք, այդ անիմաստ ուռճացված համակարգերը, ինստիտուտները, որոնք քաղաքական իմաստով դերակատարում չեն կարող ունենալ, կարող են առաջացնել ճգնաժամեր, մնալու են ձևական, անբովանդակ վիճակում»,-ասաց Մարուքյանը:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47