Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարը նոյեմբերի 16-ին Մոսկվայում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու եվրասիական տարածքում փոխգործակցության և անվտանգության հարցերը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։ «2022 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնյաների 10-րդ ոչ պաշտոնական հանդիպումը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր քարտուղար, Գործադիր կոմիտեի նախագահ՝ Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը կքննարկեն երեք խոշորագույն տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների փոխգործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում անվտանգության հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, նոյեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կհանդիպի ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ։
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55