Արցախի Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալն օրերս փակվել է, եւ աշխատակիցներին որեւէ բացատրություն չի տրվել, թե ինչու է այդպես արվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Արդեն երկար ժամանակ է, որ սուսիկ-փուսիկ բավականին մեծ կրճատումներ սկսեցին նախ բանակի սպայական կազմի մեջ, հետո նաեւ ավելի ցածր կազմի մեջ, հիմա անցել են բուժհաստատություններին: Նույն վիճակում է նաեւ Ստեփանակերտի հոսպիտալը: Ստեփանակերտի հոսպիտալում կրճատումներ են անում եւ արդեն զգացվում է, որ այդպիսի գործընթաց կա, քչացրել են հիվանդների քանակը: Ինչ-որ գործընթացներ են անում, որից ակնհայտ երեւում է, որ տանում են ապառազմականացման: Այդ առումով մենք արդեն որոշակի անելիքներ ունենք պլանավորած, չեմ ուզում առաջ ընկնել, սկսելու ժամանակ կասենք»,-ասաց նա: Պատգամավորը հավելեց, որ Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալը կցել են մի այնպիսի տարածքի, որը տասնյակ կմ-ներով հեռու է. «Կամ կանխամտածված է այսպիսի բան անում, կամ տգետ են, որովհետեւ ինչպե՞ս կարող են ռազմական գործողությունների ժամանակ կարողանալու զինվորին արագ բուժօգնություն ցուցաբերել: Մոռանում են, որ մենք անընդհատ պատերազմական իրավիճակում ենք, ամեն պահի այդ վտանգը մեր գլխին կախված է: Ես կարոող եմ ենթադրել, որ ուժեղ ճնշման արդյունքում է սա կատարվում, ինչպես Փաշինյանն է ասում՝ միջազգային հանրությունն է ճնշում: Ճնշում են իրեն, ինքը ճնշում է այստեղի իշխանություններին, այստեղի իշխանություններն էլ անում են այն, ինչ իրենից պահանջում են: Ես ենթադրում եմ, որ սա Փաշինյանի հրահանգով է, իրեն էլ հրահանգել է Ադրբեջանը, միջազգային հանրությունը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասաց, թե «Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է եւ չունենալ»։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47