«Նոյեմբերի 15-ին երկրի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 մլրդ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, վերջին տասը տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն ավելացել է մեկ մլրդ-ով։ Առաջիկա տարիներին էլ աճի միտումը կպահպանվի։ ակնկալվում է, որ 2050-ին Երկիր մոլորակի բնակչության թիվը կհասնի 9 մլրդ 700 մլնի, 2080-ին՝ 14 մլրդի։
«ըստ մեր կանախատեսումների, այդ թվաքականը կպահպանվի մինչև 2100 թվականը, ինչից հետո բնակչության թիվը կսկի նվազել»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։
Խոսելով բնակչության աճի պատճառների մասին, վկայակոչելով ՄԱԿ-ի անցկացրած հետազոտություններն ու ուսումնասիրությունները՝ բանախոսը նշեց, բնակչության թիվն ավելանում է ծնելիության աճի, մահացության ցուցանիշի կրճատման ու կյանքի սպասվելիք տևողության ավելացման հետևանքով։
«Քսան տարի առաջ եթե մարդու կյանքի սպասվելիք տևողությունը 60-65 տարեկան էր, ապա 2019-ին կասմում էր 72 տարեկան, ակնկալվում է, որ 2050-ին կյանքի միջին տևողությունը կհասնի 77-ի։ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 77 տարի է»,-ասաց նա։
Ի տարբերություն աշխարհի՝ բոլոր սցենարներով Հայաստանի մասով կանխատեսումները բացասական են, բնակչությունը կշարունակի նվազել՝ 2050-ին կազմեով 2.6 մլն մարդ։
«2021 թ. պաշտոնական տվյալներով, ծնելիության գումարային գործակիցը 1.6 է, այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի մինչև 2050 թվականը։ Տարածարջանում Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում է, որ բնակչության թվաքանակը շարունակաբար նվազելու է մինչև 2050 թվականը, մյուս բոլոր երկրներում բնակչության թիվն ավելանալու է»,-ասաց նա։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47